ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՖԵՍՏԸ

«Գիտակցությո´ւնն է որոշում կեցությունը»:

ՖՐԻԴՐԻԽ ԱՎԳՈՒՍՏ ֆոն ՀԱՅԵԿ (1899-1992)

«Լավագույն կառավարությունն ա´յն կառավարությունն է,

ինչը, ինչքան հնարավոր է, քի´չ է կառավարում»:

ԹՈՄԱՍ ՋԵՖԵՐՍՈՆ (1743-1826)

«Լրիվ արդար կապիտալիստական կարգ հաստատելու խնդիրը ոչ այնքան գիտական խնդիր է, ինչքան որ ժողովրդին կրթելու

ու ժողովրդի հոգեբանությունը փոխելո´ւ խնդիր»:

ՖՐԻԴՐԻԽ ԱՎԳՈՒՍՏ ֆոն ՀԱՅԵԿ (1899-1992)

Եթե ազատ հասարակության {շուկայի} փիլիսոփայական հիմքերը նորից չդարձնենք կյանքի ու մահու հարց

ու սրանք իրագործելու համար չներգրավենք

հույժ հնարամիտ ու ստեղծարար արարողներին,

ազատության հեռանկարը կդառնա ու կմնա

չափազանց մռայլ:

ՖՐԻԴՐԻԽ ԱՎԳՈՒՍՏ ֆոն ՀԱՅԵԿ

ԷԴԻԹ ՊՐԻՆՏ

ԵՐԵՎԱՆ

2026

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՖԵՍՏԸ / Մերուժան Հարությունյան. – Եր.: Edit Print, 2026, 28 էջ

Մանիֆեստը պնդում է. Հայաստանի կործանման պատճառը ոչ թե արտաքին թշնամին է, այլ պետության պաշտամունքը։ Պետությունը վարչախումբ է, որը հարկով ու դրամը կեղծելով թալանում է քաղաքացուն։

Փրկության բանաձևն է. «փող → հզոր բանակ»։ Փող ունենալու համար պետությունը պիտի կրճատվի մինչև նվազագույնի։ Առաջարկվում է 7 քայլ. Լուծարվեն – ԱԺ-ն, նախարարությունների 90%-ը, քաղաքապետարանները, ԿԲ-ն, ՊԵԿ-ը. հարկերը՝ 0-10%. զենքը՝ քաղաքացուն (21+). դատարանը՝ ժողովրդի ընտրությամբ ու հեռացնելով: Նաև վերանան՝ պաշտոնյաների խոշոր աշխատավարձերը, բյուջեի հաշվին տրվող պարգևավճարները, թիկնապահները, ավտոներն ու ավտոշարասյուները, խորհրդականները, բոլոր իմունիտետներն ու բոլոր արտոնությունները։

Հիմքում բարոյականության 4 աքսիոմն է. սեփականության անձեռնմխելիությունը, կոնտրակտի կամավորությունը, ստի արգելքը, հավասարությունը օրենքի առաջ։

Նախատեսվում է անցումային շրջան՝ երաշխիքով, որ ոչ մի թոշակառու չի տուժի։ Նոր Սահմանադրության նախագիծ գրելու իրավունքը ունեն միայն մասնավոր անձինք, իսկ պետական պաշտոնյաները պետական հիմնարկներն ու պետության կազմած կառույցները, ինչպես նաև կուսակցականները սահմանադրության նախագիծ գրելու իրավունքը չունեն։

Կա՛մ հարուստ պետություն ու աղքատ ժողովուրդ, կա՛մ նվազագույն պետություն ու ազատ, զինված, հարուստ ժողովուրդ, այլ ընտրանք չկա։

MANIFESTO OF SALVATION / Meruzhan Harutyunyan. – Yerevan: Edit Print, 2026, 28 pp.

The manifesto argues: Armenia’s collapse is caused not by external enemies, but by the cult of the state. The state is a ruling apparatus that plunders the citizen through taxes and currency debasement.

The salvation formula: “money → powerful army.” For money to exist, the state must be reduced to the minimum. 7 steps are proposed: Dissolve – the National Assembly, 90% of ministries, the Central Bank, the SRC. Taxes: 0-10%. Arms: to the citizen. Courts: elected and removable by the people. Also abolished: officials’ large salaries, bonuses paid from the budget, bodyguards, cars and motorcades, advisors, all immunities and all privileges. The foundation is 4 axioms of morality: inviolability of property, voluntariness of contract, prohibition of lying, equality before the law.

A transition period is stipulated with a guarantee that no pensioner will suffer. The right to draft a new Constitution belongs only to private individuals, while state officials, state institutions and structures created by the state, as well as members of political parties, do not have the right to draft a constitution.The choice: either a powerful state and poor people, or a minimal state and a rich, armed, free people.

ISBN 978-9939-40-225-3

© Հարությունյան Մերուժան, 2026

Բոլոր իրավունքները պահպանված են: Առանց հեղինակային իրավունքի տիրոջ օրինական գրավոր թույլատրության՝ ոչ ոքի իրավունք չի տրվում շահույթ ձեռք բերելու նպատակով որևէ տեխնիկական կամ էլեկտրոնային միջոցով վերարտադրելու, թարգմանելու, մուլտիպլիկացիայի վերածելու, ապրանքանիշ դարձնելու, ընթերցելու ինտեռնետում, ռադիոյով ու հեռացույցով` այս հրատարակության և ոչ մի մասը:

«Պարտադի´ր է, որ ազատ հասարակություն կառուցելու մեր փորձը մի անգամ է´լ դարձնենք ինտելեկտուալ արտասովոր խիզախության մի մի ձեռնարկ: Մեզ պակասում է լիբերալ ուտոպիայի մի շարադրանք, մի այնպիսի ծրագիր, ինչը չլինի ո´չ գործերի ընթացիկ վիճակի մի պաշտպանություն, ոչ է´լ սոցիալիզմի մի հեղհեղուկ նոր ձև: Այլ լինի այնպիսի մի ճշմարիտ լիբերալ ռադիկալիզմ, ինչը չի խնայում իշխանավորների (մանավանդ, պրոֆմիությունների ղեկավարների) զգացմունքները, բայց նաև խիստ գործնական չի ու ոչ էլ սահմանափակ է միայն այսօրվա քաղաքական նպատակներով:

Մեզ հարկավոր են այնպիսի´ ինտելեկտուալ առաջնորդներ, ովքեր ի վիճակի ու պատրաստակամ են դիմանալու իշխանություն ձեռք բերելու ու իշխանավորների ազդեցությունների գայթակղություններին, պատրաստ են աշխատելու հանուն իդեալների, եթե նույնիսկ հստակ գիտակցում են, թե հնարավոր է, որ այդ իդեալները չափազանց դժվար ու ուշ իրականան: Այդ առաջնորդները պարտադիր պիտի իրենց սկզբունքներից չշեղվելու ու աննկուն պայքարի ունակություն ունենան, որ հասնեն իրենց նպատակներին, ու չընկճվեն, նույնիսկ եթե դրանք արագ չիրականան:

Ազատ առևտուրն ու անհատական ազատությունը {այսինքն, ճշմարիտ կապիտալիզմը}* այն իդեալներն են, որ անընդհա´տ են գրգռում զանգվածների երևակայությունը, բայց լոկ «ազատ առևտուրն» ու «հսկողությունը թուլացնելը» ո´չ հոգևոր պատիվ ունեն, ոչ է´լ ոգևորություն հարուցելու ունակություն:

Լիբերալը {ճշմարիտ կապիտալիզմի կողմնակիցը} պիտի սոցիալիստների հաջողությունից մի բան յուրացնի: Սա սոցիալիստների ուտոպիստ լինելու խիզախությունն է: Սա´ է սոցիալիստներին այսօր դարձրել հանրության մեջ հույժ ազդեցիկ, չնայած ընդամենը երեկ այս հաջողությունն անհնար էր թվում:

Այն մարդիկ, ովքեր մտքի այսօրվա վիճակով իրենց սահմանափակում են միմիայն հասանելի գործնական խնդիրներով, ի վերջո համոզվում են, որ նույնիսկ ա´յս խնդիրներն են շատ արագ դառնում քաղաքական առումով անիրագործելի, հենց ա´յն պատճառով, որ իրենք այնքա´ն են պասիվ եղել, որ հասարակական կարծիքը դարձել է այս խնդիրներին հակադիր:

Եթե ազատ հասարակության {շուկայի} փիլիսոփայական հիմքերը նորից չդարձնենք կյանքի ու մահու հարց ու սրանք իրագործելու համար չներգրավենք հույժ հնարամիտ ու ստեղծարար արարողների, ազատության հեռանկարը կդառնա ու կմնա չափազանց մռայլ:

Բայց քանի դեռ նորից ենք հավատում այն գաղափարների զորությանը, որոնք պայմանավորել ու շեշտել են լիբերալիզմի {այսինքն, ճշմարիտ կապիտալիզմի} ընթացքի լավագույն պահերը, պարտված չենք»:

F.A. Hayek, «The Intellectuals and Socialism», Studies in Philosophy, Politics, and Economics (Chicago: University of Chicago Press, 1967), p. 194.

–––––

*Ստորև ձևավոր փակագծերով, {}, տրված են հեղինակի միջարկությունները ուրիշի խոսքին:

Վերնագրերի ցանկը

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՖԵՍՏԸ 5

ԴԻԱԳՆՈԶԸ – ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՎԵԼՈՒ ԵԶՐԻՆ Է 5

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ 4 ՆՈՐՄԸ 5

Զգուշավորություն-1 7

Զգուշավորություն-2 7

Այսօրվա ՀՀ-ի կարգը թալանչիական սոցիալիզմ է 8

Փրկության բանաձևն ու քայլերը 9

Եզրակացություն 13

ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 13

ԲԱՐՈՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ 14

Հզորանալու պայմանները 17

Պետության ամենախոշոր ու ամենանենգ ստերը 18

Տերն ու ծառան 27

Ի՞նչ է մասնավոր սեփականությունը 30

Ի՞նչ են – թալանն ու շորթելը 30

Ի՞նչ է պետությունը (նորից) 31

Թալանի պատրվակները 31

Նվազագույն վարչախումբը (նորից) 32

Ի՞նչ է սոցիալիզմը 33

Դեմոկրատիան մեծ մասամբ գարշելի է 34

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՖԵՍՏԻ ՄԻՋՈՒԿԸ 35

ԲԱՐՈՅՈՒԹՅԱՆ 4 ՕՐԵՆՔԸ 35

Ի՞նչ ենք ունեցել 30+70 տարի. Սոցիալիզմ 36

ՓՐԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՒԸ՝ ԿԱՐՃ 36

Հենց վաղվանից – 7 քայլ; ի՞նչ պիտի արվի 36

Իսկ հետո՞ 38

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՖԵՍՏԸ

ԴԻԱԳՆՈԶԸ – ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՎԵԼՈՒ ԵԶՐԻՆ Է

ՀՀ-ին այսօր մահացու վտանգ է սպառնում։ Պատճառը դրսի թշնամիները չեն, այլ ներսի սահմանադրական կարգը, ինչը պետերի իշխող վարչախմբին համարյա անսահման իրավունք է տալիս: Պետերի վարչախումբն իրեն «պետություն» ու նույնիսկ «հայրենիք» է հռչակել ու սա, իր վարչապետի միահեծան կամքով, գործում է բարոյականության ու արդարության չորս հիմնական նորմին հակառակ։

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ 4 ՆՈՐՄԸ

ՀՀ Սահմանադրության. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» գլխի առաջին երկու հոդվածն ասում է.

«Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

Այս հայտարարության իմաստը լրիվ է անհայտ, քանզի հայտնի չի, թե սոցիալական հանրությունն ի´նչ է, ու ինչպես պիտի արտահայտված լինի հանրության իրավականությունը, ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը: Օրինակ, մրջնանոցն ու տերմիտնոցը նույնպես սոցիալական հանրություն են:

Իսկ եթե «սոցիալական» բառով նկատի է առնվում «սոցիալական արդարություն» կոչվածը, այդժամ, ինչպես ստորև է ցույց տրված, դա հենց սոցիալական անարդարությունն է: Կամ, ինչպես Ֆ. Հայեկն է ցույց տվել իր “Law, Legislation and Liberty” եռահատորի “The Mirage of Social Justice” հատորի մեջ, սոցիալական արդարությունը միրաժ է կամ պատրանք:

ՀՀ Սահմանադրության մեջ սրա պես անորոշությունների ու նաև հակասությունների թիվը հարյուրից ավել է ու անհնար է, որ այդպիսի սահմանադրությամբ բարոյական ու արդար հասարակարգ սահմանվի ու հաստատվի:

Երբ սահմանադրությունը կամ որևէ մեկը պնդում է, թե «ՀՀ-ն անկախ, ազատ ու ինքնիշխան քաղաքացիների´ պետություն է», ըստ էության, ոչ մի իրական, ոչ մի բովանդակային բան չի պնդում: Ինչո՞ւ: Որովհետև «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունը կոլեկտիվ (հավաքական) հասկացություն է: Հավաքական հասկացություններին անհատի հատկություններ վերագրելը սխալ է: Անկախ ու ինքնիշխախն կարող է լինի միմիայն անհատը, և ոչ թե հավաքական գաղափարը:

Հանրության անդամի անկախությունն ու ազատությունը առաջին հերթին այս անդամի մասնավոր սեփականության անձեռնմխելությա´ն անկախությունն ու այս սեփականությունը իր ուզած ձևով տնօրինելո´ւ անկախություն ու ազատություն է:

Այնինչ, այսօրվա Հայաստանի սահմնադրության մեջ գրված է, թե ՀՀ-ն անկախ, ազատ ու ինքնիշխան պետություն է, ինչը հակասում է իրականությանը: Մի՞թե 2020-ի պարտությունից հետո ՀՀ-ն չի ենթարկվում Ալիևի ու նաև այլ հայտնի ու անհայտ անձանց կամքին:

Իրատեսական, արդար ու բարոյական սահմանադրությունը նախ պիտի հռչակի, որ ՀՀ-ն անկախ, ազատ ու ինքնիշխան քաղաքացիների´ պետություն է, ու իր հասարակական կարգն ու այս կարգի հիմնական օրենքները հաստատում է իր իսկ քաղաքացիների հանրաքվեներով, ու չի ենթարկվում օտարերկրյա որևէ հիմնարկի կամ որևէ անհատ անձի հանձնարարականներին:

Ասված իմաստով, ցանկացած արդար հասարակարգը հիմնվում է հետևյալ 4 աքսիոմի վրա.

I. Մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը: Քաղաքացու ունեցվածքը տնօրինելու (մանավանդ, խլելու) իրավունքը, առանց այս քաղաքացու կամավոր համաձայնության, չունի ոչ ոք, չունի նաև պետությունը։ Քաղաքացու ունեցվածքը բռնի տնօրինելը, ինչպես նաև խլելը, թալան է։

II. Կոնտրակտի անխախտությունը: Քաղաքացիների ունեցվածքները փոխանակվում են միայն տերերի երկկողմ կամավոր պայմանով, և ոչ թե ուժով կամ սպառնալիքով։

III. Ստի ու խոստումը դրժելու արգելքը: Պետական պաշտոնյայի սուտը կամ խոստումը դրժելը պետական դավաճանություն է ու պիտի պատժվի քըրեական օրենքներով: Այս պատժի նվազագույն չափը ստախոս պետական պաշտոնյային գործից իսկույն ազատելն է։

IV. Պաշտպանված ազատ մրցությունը: Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Չպիտի լինի սեփականության ու իրավոնքների ո´չ մի մոնոպոլիա, ո´չ մի արտոնություն, ո´չ մի պարգևավճար, պետական պաշտոնյայի ոչ մի արտոնյալ աշխատավարձ ու իմունիտետ, ոչ մի թիկնապահ ու ավտոշարասյուն։ Այս ու սրա պես նորմերը խախտելը վերացնում են և´ բարոյականությունը, և´ արդարությունը, և´ մարդկայնությունը։

Զգուշավորություն-1

Այս մանիֆեստը գործողությունների ընդհանուր ուղղության ու ընդհանուր ոգու շարադրանքն է միայն: Սա ո´չ ծրագիր է, ոչ է´լ սահմանադրություն: Ու սա, նաև օրենքների տեխնիկական ժողովածու չի։ Ակնհայտ է, որ առանց անցումային շրջանի ոչ մի բարեփոխում հնարավոր չի։ Ու պիտի սահմանվի, օրինակ, մի եռամյա (կամ հնգամյա) անցումային շրջան, ինչի ընթացքում.

1. Պիտի պահպանվեն շարքային բոլոր քաղաքացիների նպաստները, թոշակները, հաշմանդամության ու կորուստի փոխհատուցումները՝ առանց կրճատելու։

2. Պիտի պահպանվեն առողջապահական ու սոցիալական ապահովագրության ընթացիկ պետական վճարները։

3. Այս ծախսերը կֆինանսավորվեն լուծարվող նախարարությունների, քաղաքապետարաննեի, ԿԲ-ի, ՊԵԿ-ի ունեցվածքի ու այլ պետական խոշոր կառույցների բյուջեների հաշվին, նաև պետական անշարժ գույքի մասնավորելուց ստացված միջոցներով, ընդ որում, անցումային շրջանում ոչ մի նոր հարկ կամ տուրք չպիտի սահմանվի։

Անցումային ժամկետից հետո սոցիալական ապահովության համակարգն աստիճանաբար պիտի անցնի կամավոր, մասնավոր կուտակային ու ապահովագրական ձևին, հանրաքվեներով հաստատված կարգով։

բ. Այն խոշոր պետական թոշակները, որոնք վարչախումբն է իր «օրենք» կոչվածների ուժով հաստատել պետական պաշտոնյաների համար (օրինակ, գեներալների, նախարարների, դատավորների վիթխարի թոշակները ևն) պիտի վերանան ու դառնան հավասար շարքային քաղաքացիների թոշակներին:

Զգուշավորություն-2

ա. Քաղաքացիությունը. ՀՀ քաղաքացիություն չի տրվում ա´յն պետությունների քաղաքացիներին, որոնց հետ ՀՀ-ն պատերազմական կամ չկարգավորված հակամարտության մեջ է, կամ որոնց պաշտոնական դոկտրինը պարունակում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված նկրտումներ։ Այս պետությունների ցանկը հաստատվում է հանրաքվեներով։

բ. ՀՀ քաղաքացիություն չի տրվում նաև ա´յն պետություններից եկած միգրանտներին, որոնց կրոնական կամ ավանդութային հայացքները հակադիր են ՀՀ քաղաքացիների կրոնական կամ ավանդութային հայացքներին, քանի որ, ինչպես Եվրոպայի փորձն է ցույց տալիս, նման միգրանտները չեն ինտեգրվում ՀՀ-ի կրոնաավանդութային իրականության մեջ: Միգրանտներին պետական սոցիալական որևէ օգնություն ցույց տալն արգելվում է:

գ. Սոցիալական վճարները. ՀՀ կառավարության բյուջեից նպաստ, թոշակ կամ այլ սոցիալական օգնություն ստանալու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները։

դ. Անշարժ գույքը. Օտարերկրյա քաղաքացիների ու ընկերությունների ՀՀ-ում հող ու անշարժ գույք ձեռք բերելու կարգը սահմանվում է միայն տեղական հանրաքվեով։ Առանց համայնքի համաձայնության՝ հող ու անշարժ գույք ձեռք բերելու գործարքն առոչինչ է։

ե. Մասնավոր սեփականության տնօրինությունը սահմանափակվում է հողային մասնավոր սեփականությունը այլ պետությունների քաղաքացիներին վաճառելու կամ որևէ ձևով փոխանցելու արգելքով, քանի դեռ կա ՀՀ-ի տարածքը ուզուրպացնելու այնպիսի տեսական վտանգ, ինչպիսիք են Թուրքիայի Թուրանական աշխարհակալություն կազմելու պես ծրագրեր:

3. Քաղաքացիներից այս քաղաքացիների համաձայնությամբ ու այս քաղաքացիների սահմանած գնով գնած մասնավոր սեփական հողերը այլ պետությանը հանձնելը հնարավոր է միայն և միայն համաժողովրդական հանրաքվեի վճռով: Այս կանոնը խախտող պետական բոլոր պաշտոնյաները, առանց քաշքշուկների, իսկույն ազատվում են իրենց պաշտոններից ու դատի են տրվում:

Այսօրվա ՀՀ-ի կարգը թալանչիական սոցիալիզմ է

ա. Հարկն ու մաքսը թալան են, ԵԹԵ սահմանվել են առանց սեփականատիրոջ համաձայնության։ Սահմանադրության 60-րդ հոդվածը պետությանը տալիս է թալանի մոնոպոլիա։

բ. Պետությունը մեր ծառան է, բայց այսօր դարձել է մեր տերը։ Մե´նք ենք պետությանն իրավունք տվել, որ զինաթափի մեզ, բայց ինքը մնա զինված, մեզնից գաղտնի տնօրինի հենց մե´ր ունեցվածքը , լսի մեր հեռախոսները, խլի մեր տները «պետության գերակա շահի» թալանչիական պատրվակով։

գ. Կենտրոնական Բանկն է (ԿԲ-ն) փողը կեղծում ու ինֆլյացիա հարուցում։ ԿԲ-ն մեր ժողովրդի հենց առաջին թշնամիներից է, ու ՊԻՏԻ ՎԵՐԱՆԱ: Արտաքին ու մանավանդ ներքին պարտք անելու ու սա մեր սերունդների ուսերին դնելու, ինչպես նաև փող տպելով փողի ծավալն ավելացնելու (այսինքն, փողը կեղծելու), ուրեմն նաև ինֆլյացիայի մենաշնորհը ԿԲ-ինն է: Ինֆլյացիայի պարտադիր հետևանքը ժողովրդին թալանող անկասելի գնաճն է: Դոլարն ու մնացած արժույթները, ինչպես նաև ոսկին, ապրանք են, ու սրանց գները կարգավորելը թե´ հակագիտական է, թե´ թալանչիական, թե´ խոչընդոտում է էքսպորտ-իմպորտին: ԿԲ-ն սրանք իբր կարգավորում է, ավելի աղքատացնելով արդեն աղքատներին ու ավելի հարստացնելով արդեն հարուստներին: ԿԲ-ի այսօրինակ կարգավորությունը պիտի արգելվի:

դ. Նույն այս պատճառներով Սահմանադրական Դատարանի (ՍԴ-ի) ու Բարձրագույն Դատական Խորհրդի (ԲԴԽ-ի) լիազորությունները պիտի տըրվեն շարքային դատարաններին: Մի՞թե ակնհայտ չի, որ եթե դատավորը ի վիճակի չի սահմանադրության որևէ հոդվածը մեկնաբանելու, ուրեմն, կա´մ սահմանադրությունը բանի պետք չի, կա´մ դատավորը: ԲԴԽ-ի գոյությունը լրիվ է անիմաստ, քանզի եթե կա դատարանը, մի՞թե սրա արդարությունից բացի կա նաև «բարձրագույն արդարություն»:

ե. ՊԵԿ չպիտի լինի, որովհետև մեր այս ծառա-պետություն-վարչախմբին ժողովուրդն է ընտրելով վարձում, վարձում է աշխատավարձի դիմաց, վարձում է, որ սրանք ծառայեն իրեն: Այս ծառան, հարկ ու մաքսից բացի, չպիտի այլ եկամուտ ունենա:

Փրկության բանաձևն ու քայլերը

Մեզ փող է պետք, որ հզոր բանակ ունենանք։ Սրա համար պիտի արվեն հետևյալ քայլերը:

Քայլ I. Պիտի հաստատվի նվազագույն պետություն, հետևյալ հիմունքներով. Վարչախումբը չարիք է։ Եթե այս չարիքն անխուսափելի է, սա պիտի լինի նվազագույնը։ Այս չարիքը նվազագույնին հասցնելու համար պիտի պետությունը ապակենտրոնացվի, ինչքան հնարավոր է՝ շատ:

ա. Պիտի լուծարվեն. ԱԺ-ն, նախարարությունների ու նախարարության կշիռ ունեցող պետական մնացած մոտ 30-32 հիմնարկի համարյա 90%-ն ու քաղաքապետարանները։

Քաղաքապետարանները լուծարելը վերացնում է սրանց այսօրվա տընտեսական կոռուպցիոն որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքները։ Այս իրավունքներից զրկվում են նաև համայնքապետարանները ու սրանց տնտեսական գործունեության իրավունքները լրի´վ տրվում են մասնավորին: Մնացած միայն վարչական ֆունկցիաները փոխանցվում են տեղական (խիստ սահմանափակ թվով) համայնքապետարաններին, տեղական հանրաքվեներին, ինչպես նաև այդ հանրաքվեներով ընտրվող շերիֆներին ու դատարաններին։ Սա առհավետ կվերացնի «ավտոկայանատեղի, աղբահանություն, գովազդային վահանակ ու սրանց պես այլ շինթույլտվություների մոնոպոլ ու «օբշակային» կոռուպցիան»:

ԱԺ-ն օրենսդիր օրգան է: Օրենսդիր օրգանի անդամը, փաստացի, օրենսդիր դատավոր է, ով պիտի զերծ լինի կուսակցական կողմնակալությունից: ԱԺ-ի կուսակցական ֆրակցիաների գոյությունը հակադիր է օրենքի առաջ հավասարության սահմանադրական նորմին:

բ. Պիտի մնան թերևս արտաքին գործերի, պաշտպանության նախարարություններն ու տեղական հանրաքվեներով ընտրվող ու լուծարվող դատարանները։

գ. Պետական բոլոր հիմնարկներն ու պաշտոնյաները պիտի ենթարկվեն դատարանի նշանակած աուդիտին ու տարեկան հաշվետվություն տան այդ դատարանին:

դ. Պետական բոլոր հիմնարկների լիազորություններն ու իրավունքները պիտի խիստ կրճատվեն ու սրանց համարյա բոլոր ֆունկցիաները պիտի մնան մասնավորին: Բացի հանրաքվեն, կառավարությունը կամ պետական ուրիշ ոչ մի օրգան պատերազմ հայտարարելու կամ հանձնվելու իրավունքը չպիտի ունենա:

ե. Դատարանով ապացուցված ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ հենց առաջին դեպքի համար պիտի ցանկացած պաշտոնյան (մանավանդ վարչապետն ու կառավարության անդամները, այսինքն, մեր իբր ծառաները) պիտի գործից իսկույն ազատվի, առանց որևէ իմփիչմենթի կամ այլ ձևականության:

Սրանց դեմ պիտի դատական հայց հարուցվի (օրինակ, 500 ստորագրություն հավաքելով), մանավանդ, եթե սրանք իրենց պաշտոնի ընթացքում քաղաքացիների կյանք կամ պետական խոշոր միջոցներ են տնօրինել: Այն դատարանը, ով սրանց ստախոսության կամ ուրիշի մասնավոր ունեցվածքը վնասելու մեղադրանքի հայցը չընդունի, կամ գործի վարույթը ձգձգի, պիտի իսկույն լուծարվի, ու դրա դատավորներն էլ պիտի դատի տրվեն: Բայց եթե մեղադրանքը չհաստատվեց, ստորագրահավաքը ձեռնարկող ղեկավար խմբի անդամները պիտի տեղնուտեղը ավտոմատ դատվեն, զրպարտության մեղադրանքով (համարյա ինչպես Հին Աթենքում), իսկ շարքային ստորագրողները պիտի տուգանվեն իրենց աշխատավարձի (օրինակ) հնգապատիկ չափով: Սա անհրաժեշտ է, որ պետական խոշոր պաշտոնյայի ստախոսությունը կանխելու այս միջոցը չդառնա շանտաժի միջոց:

Քայլ II. Պիտի հաստատվի մասնավոր սեփականության սրբություն:

ա. Պիտի վերանա «պետության գերակա շահի» օրենքը։ Չի կարելի, որ նույնիսկ մի քառակուսի սանտիմետր հող խլվի տիրոջից առանց տիրոջ կամավոր համաձայնության։ Հանրային համարվող հողը տնօրինելու ու օտարելու հարցը վճռում է միայն տեղական հանրաքվեն:

բ. Պիտի վերանա գույքահարկը, կուտակայինը, շարժական գույքի հարկը։ Փոքր բիզնեսի հարկը պիտի դառնա զրո։ Միջին բիզնեսի հարկը մինչև 5%-ը, մնացածի համար՝ 10%-ից ոչ ավելի համահարթ հարկ, այս ամենը՝ հանրաքվեով հաստատված։

Քայլ III. Քաղաքացին պիտի զինվի

ա. Ամեն քաղաքացի զենք ունենալու ու ատրճանակ կրելու իրավունք ունի։

բ. Վարչապետը/պրեզիդենտը չպիտի սահմանադրությունով (կամ այլ կերպ) գերագույն գլխավոր կամ այլ տիպի հրամանատար (ԳԳՀ) լինի, եթե ռեֆերենդումով չի ընտրվել ԳԳՀ, ու չպտի իրավունք ունենա մեկնումեկին զիվորական պաշտոնի նշանակի, եթե ԳԳՀ չի: Զինվորական պաշտոնների թեկնածուները պիտի ընտրվեն դեմոկրատիայով: Ընտրողները պիտի լինեն բոլոր զինվորականները: Ընտրությունները պիտի լինեն բաց քվեարկությամբ ու ուղղակի ու մեծամասնական:

գ. Թույլատրվում են զինվորական մասնավոր միավորներ, ընդհուպ մինչև դիվիզիաները, («Երկրապահի» պես, բայց պետությունից անկախ), ինչպես նաև ոստիկանական մասնավոր բաժանմունքներ: Տես բացատրությունները: Մասնավոր զինվորական ու ոստիկանության միավորները ենթարկվում են նաև օրենքին:

Քայլ IV. Դատարանը դառնում է միաստիճան։

ա. Արդարադատությունը լրիվ է անջատվում պետությունից ու դառնում տեղական հանրաքվեներով ընտրվող ու ազատվող դատարանների ֆունկցիան: Դատավորին ընտրում ու գործից ազատում է տեղական համայնքի հանրաքվեն, երբ կարիք առաջանա (օրինակ, մի 1000 կամ 1500 ստորագրության նախաձեռնությամբ): Գործից վռնդված դատավորն իսկույն ու ավտոմատ պիտի դատի տրվի:

բ. Դատավորներին հնարավորություն է տրվում հարուստ հայցվորներից կամ ամբաստանյալներից որոշակի եկամուտ ունենալու (ինչպես վարձված դատապաշտպանները): Այս մեխանիզմը պիտի մանրամասն մշակվի, լիբերթարիզմին չհակասող սկզբունքներով:

գ. Ծանր հանցագործությունների համար սահմանվում է երդվյալների ինստիտուտը:

դ. Զինվորական դատարանները վերանում են ու զինվորականների դատերը վարում են շարքային դատարանները:

Քայլ V. Օրենսդրությունը պիտի անջատվի պետությունից

ա. ԱԺ-ն պիտի վերանա ու օրենսդրության բոլոր ֆունկցիաները պիտի հանձնվեն դատարաններին: Սրանք պիտի դատեն հռոմեական ընդհանուր իրավունքի (Common Law-ի) հիմնական թեզերով ու երդվյալները պիտի վճռեն ըստ բարոյականության ու արդարության նորմերի տրամաբանության:

բ. Օրենսդրությունը պիտի դառնա նախադեպային:

գ. Վերջին 25-30 տարին ընդունած «պետական» մոտ 40000 օրենքը, համարյա լրիվ, պիտի լուծարվի, որ շուկան ազատագրվի:

Քայլ VI. գ. Ոստիկանությունը պիտի ենթարկվի միայն տեղական համայնքին:

ա. Պիտի սահմանվի շերիֆների ինստիտուտը, ում պիտի ընտրի ու հեռացնի համայնքային հանրաքվեն։

բ. Պիտի սահմանվի շերիֆների ինստիտուտը, ԱՄՆ-ի շերիֆների ինստիտուտի նմանությամբ: Շերիֆն պիտի ընտրվի ու ազատվի ինչպես դատավորը: Շերիֆն ու համայնքային ոստիկանությունը պիտի ենթակա լինեն միմիայն տեղական համայնքին (օրինակ, տեղական հանրաքվեին), ու ենթակա չլինի որևէ այլ ինստիտուտի, նույնիսկ պրեզիդենտին կամ վարչապետին:

դ. Ոստիկանական հսկա բանակը ընդմիշտ է լուծարվում: Համայնքային ոստիկանության թիվը որոշում է տեղական հանրաքվեն:

ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ. Սուտ է հանցագործի իրավունքների պաշտպանության հասկացությունը: Պետությունը շատ ու շատ անգամ պաշտպանում է «հանցագործի իբր իրավունքները» ու պատժում է հենց տանտիրոջը, սրա տունը կամ սեփական տարածքը ներխուժած հանցագործին դիմադրելու ու մանավանդ սպանելու համար։ Լիբերթարյան տեսանկյունից՝ մասնավոր սեփականության տարածքն անձեռնմխելի է: Ցանկացած մասնավոր տարածքը ագրեսիվ ներխուժելը տիրոջը բացարձակ իրավունք է տալիս օգտագործելու ցանկացած տիպի ուժային այնպիսի պաշտպանությունը, որ սեփականատերն իր կյանքն ու գույքը պաշտպանի։

«Անհրաժեշտ պաշտպանության սահմանների» հասկացությունը նենգ խարդախություն է: Սա զուտ պետական հնարք է, ինչը քաղաքացուն անպաշտպան թողնելու ու իրեն պետական ոստիկանությունից կախված պահելու համար է։

Արդարադատությունը սեփականաշնորհելը (Restitution-ը), ըստ էության, նշանակում է, որ պետությունը դատում է «իր անունից»: Սա բացահայտում է պետության նենգությունը։ Իրոք, եթե մեկը ձեզ թալանել է, ու պետությունը դրան բանտ է նստեցնում, դուք, որ տուժողն եք, ոչինչ չեք ստանում։ Ավելին, դուք ձեր հարկերով վճարում եք այդ հանցագործի սննդի ու կացարանի համար։

Ճիշտ կլիներ, որ կիրառվեր պատմական փորձը, այսինքն, պատիժը դառնար հենց փոխհատուցելը։ Հանցագործը պարտք է ոչ թե պետությանը, այլ տուժողին։ Սա արդարադատությունը կդարձնի հանցագործի համար «թանկ» ու տուժողի համար արդար։

Ճիշտ կլիներ, որ կիրառվեր զսպելու գործոնը (Deterrence-ը): Այսինքն, երբ հանցագործը գիտի, որ տանտերը զինված է ու իրավունք ունի իրեն սպանելու ներխուժելու պահին, ու որ իր ընտանիքը ստիպված է լինելու վճարել վիթխարի փոխհատուցում, հանցագործության մոտիվացիան կտրուկ նվազում է։ Սա շատ ավելի ուժեղ զսպող միջոց է, քան պետական բյուրոկրատական դատարանի վախը։

Այս Մանիֆեստը վայրենություն կամ արյան վրեժի վերադարձ չի քարոզում, բայց պնդում է, որ անհրաժեշտ պաշտպանության իրավունքը պիտի լինի բացարձակ։ Այսօրվա պետական աբսուրդը, երբ տանտիրոջը պատժում են իր տունը զոռով մտած հանցագործին սպանելու համար՝ «պաշտպանության սահմանն անցնելու» պատրվակով, պիտի վերանա։ Պետությունը մեզնից խլել է արդարադատության իրավունքը ու հանցագործին դատում է իր անունից, բայց մեզ թողնում է մեր կորստի հետ։ Մենք պիտի պահանջենք, որ «մեր իսկ ծառան», այսինքն, պետություն-վարչախումբը, հետ դառնա մասնավոր փոխհատույցի սկզբունքին։ Հանցագործի համար իր պատիժը պիտի լինի անխուսափելի ու թանկ, իսկ արդարությունը պիտի վերականգնվի ոչ թե թղթի վրա, այլ զոհի գրպանում ու հոգում։

Միայն սա է, որ քաղաքացուն կտա անվտանգության ու արդարության զգացում, ինչը պետական համակարգը երբեք չի ապահովի։ Միայն սա է, ինչը, փաստացի, կասի. «Դուք այլևս զոհ չեք լինի, դուք կլինեեք ձեր կյանքի ու ձեր մնացած ողջ սեփականությունը տնօրինելու իրավունքի տերը»։

Քայլ VII. Պետական գաղտնիք կոչվածը միմիայն պետություն-վարչախմբի գործած հանցագործությունները, մանավանդ, սրանցից առավել սահմըռկեցուցիչներն ու քստմնելիները իր ժողովրդից թաքցնելն է (օրինակ, այն գաղտնիքները, որոնք ցույց են տալիս պետական խոշոր պաշտոնյաների, Կենտըրոնական բանկի, ԱԱԾ-ի ու պետական մնացած կարևորագույն ինստիտուտների ծանր հանցագործությունները):

ա. Պետական գաղտնիքը պիտի վերանա (բացի պատերազմի օրերի ռազմական գաղտնիքները):

բ. Զենքի առևտուրը չպիտի պետական գաղտնիք լինի, որովհետև նախ բացարձակ անհնար է, որ այսօրվա տեխնոլոգիական աշխարհում խոշոր առևտուրը թաքուն մնա, երկրորդն էլ այս առևտուրը պետական չինովնիկների կոռուպցիայի շատ հարմար պատրվակ է:

գ. Ցանկացած տիպի քաղաքացիական գաղտնի քննարկություններն ու դատավարությունները պիտի արգելվեն:

Քայլ VIII. Պիտի ժողովրդի հոգեբանությունը փոխվի: Պիտի հրաժարվենք «պետությունը սուրբ է» ու «առաջնորդը կփրկի մեզ» պատրանքից։ Չկա´ արդար պետություն, չկա´ քրիստոսակերպ փրկիչ։ Կա´ միայն ազատ մարդ, ազատ շուկա ու բարոյական նորմեր։

Եզրակացություն

Կա´մ պետությունն է հզոր ու հարուստ, կա´մ ժողովուրդը։

Երրորդ տարբերակը չկա։

Եթե այս մանիֆեստի ու սրա բացատրությունների գաղափարները դառնան օրվա հրամայականը, ՀՀ-ն չի վերանա քարտեզից ու կունենանք փող, բանակ, ազատություն ու կլինի´ ապագա։ Եթե չդառնան, ապագա չկա ու չի էլ լինի, ու գլխավոր մեղավորն էլ հենց մե´նք կլինենք:

ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի վիճակն օրհասական է ու բացառված չի, որ ՀՀ-ն անհետանա քարտեզի վրայից: Սրա համար էլ արդեն 5 տարի է, ինչ փորձում եմ մեր ուսյալներին ասեմ, թե ի´նչ է պետք, որ ՀՀ-ն փրկվի, ըստ ավստրիական տնտեսագիտության կամ պռաքսեոլոգիայի: Այս մանիֆեստը Ludwig von Mises-ի ու Friedrich August von Hayek-ի տեսությունների ընդհանուր (կոնսպեկտային) դրույթներն ու սրանցից արված մի քանի եզրակացությունն է շարադրում: Ավելի մանրամասն տե´ս իմ «Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը», 2021, 480 էջ; ու այնտեղի գրականության ցանկը (մոտ 60 անգլերեն գիրք) ու «Երկիրը փրկելու բանաձևերը», 2024, 168 էջ; Էդիթ Պրինտ:

Փրկության բանաձևը շատ պարզ է: Մեզ փող է պետք, որ հզոր բանակ ունենանք: Ուրեմն, առաջին հերթին պիտի ազատվենք մեր ժողովրդին թալանողների´ց ու խանգարողներից, կամ գոնե սրանց թիվը դարձնենք նվազագույնը, որ սրանք չլափեն մեր աշխատածը, որ փող աշխատենք, որ զենք առնենք ու բանակը մարզենք:

Պիտի պարտադիր ազատվենք մեզնից հարկ ու մաքսով ու մնացած նենգ ու խարդախ ձևերով խլած փողը լափողներից: Պիտի ազատվենք հենց վարչախմբի´ պարազիտների վիթխարի մասից ու կազմենք ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:

Բայց մինչև այդ պիտի հրաժարվենք մեր սովորական պարծենկոտ գոռոզամտությունից ու մի քանի պարզ բան հասկանանք, որ չենք հասկանում:

Նախ Սահմանադրության մեջ պիտի մի քանի պարտադիր օրենք չլինի: Օրինակ, չպիտի լինի «Պետության գերակա շահի օրենքը», ինչը թույլ է տալիս, որ պետություն-վարչախումբը խլի ցանկացած քաղաքացու հողային մասնավոր ունեցվածքը (հենց պետություն-վարչախմբի հաստատած գնով): Այս հանգամանքը հույժ անբարո է ու անարդար, որովհետև խլելը թալան է: Այս օրենքը միմիայն իշխողների´ գերակա շահերի օրենքն է, և ոչ թե քաղաքացու շահերի: Հենց ա´յս օրենքով են այսօր խլում կոնդեցիների տները: Ու հենց այս օրենքով են ՀՀ-ի քաղաքացիների սեփական հողերը տալիս ադրբեջանցիներին:

Պետական գաղտնիք չպիտի լինի: Մի՞թե անհեթեթ չի, որ մե´ր իսկ վարձած «ծառաները» մե´ր իսկ ունեցվածքը տնօրինելու գաղտնիքներ ունեն: Ընտրություններով մենք ծառա´ ենք վարձում մեր համար, և ոչ թե իշխան, որ հլը թույլ էլ տալիս ենք, որ մեր այս ծառաները իրենց կոչեն «իշխանավոր ու գործածեն՝ «իշխանություն» ու «նախարար» տերմինները:

Պիտի վերանան մեր այս ծառա-իշխանավորների ԲՈԼՈՐ իմունիտետները, ԲՈԼՈՐ պարգեվավճարները, ԲՈԼՈՐ արտոնությունները, պետության հաշվին պահվող ԲՈԼՈՐ թիկնապահներն ու ուղեկից ԲՈԼՈՐ ավտոները, սպասարկության պետական ԲՈԼՈՐ ավտոները, պետական ԲՈԼՈՐ բընակարանները ու պետական ձրի սնունդը: Ոչ մի պաշտոնյայի աշխատավարձը պրոֆեսորի աշխատավարձից պիտի շատ չըլնի:

Իշխանավորները պիտի տնից գործի ու գործից տուն գնան հանրային տրանսպորտով, իրենց հաշվին: Թող պաշտոնյան իմանա, որ իր պաշտոնը վտանգավոր է, որ հնարավոր է, որ շարքային քաղաքացիներն իրեն գնդակահարեն իր անբարո ու անարդար վարքի համար:

ԲԱՐՈՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ազատ շուկա կամ ազատ շուկայական հարաբերությունները հիմնվում են բարոյականության հիմնական նորմերի վրա ու բարոյակարգ են հաստատում: Բարոյակարգի հիմքը ազատ շուկան է, կամ ճշմարիտ կապիտալիստական կարգը: Բարոյակարգը նաև արդարակարգն է: Առ այսօր ճշմարիտ կապիտալիզմ ոչ մի երկրում լրիվ չի իրագործվել ու կապիտալիզմը միշտ խառն է եղել սոցիալիզմի հետ:

Ահա բարոյականության ու արդարության այն չորս գլխավոր նորմը, որոնք խախտելը պիտի համարվի պետական դավաճանություն:

I. Մասնավոր սեփականության (ունեցվածքի) անձեռնմխելության նորմը:

Այս նորմը սահմանում է, որ մասնավոր ունեցվածքի սրբազան անձեռնմխելությունը խախտելի (կամ օտարելի) է միմիայն այս ունեցվածքի տիրոջ համաձայնությամբ ու թույլատրությամբ: Սեփականատերն իրավունք ունի իր ունեցվածքը տնօրինի իր ուզած ձևով – փոխանցի, նվիրի, կտակի – ում ուզենա: Նաև – ոչնչացնի:

Եթե ա´յս նորմը լիներ սահմանադրական ու իրո´ք գործեր, օրինակ, վերջին շրջանում անհատ գյուղացիների մասնավոր ունեցվածքները առանց իրենց համաձայնությամբ ու լոկ իշխանության կամքով ադրբեջանցիներին հանձնելը (այդ իբր դելիմիտացիան ու դեմարկացիան) անհնար կլիներ, որտեվ դա կհամարվեր սահմանադրախախտ հանցագործություն:

Նաև անհնար կլիներ, որ որևէ պետություն առանց հանրաքվեի ՀՀ-ի տարածքում ռազմական բազա ունենար: Անհնար կլիներ, որ իշխանությունները, առանց ժողովրդին հարցնելու, թալանչիական հարկեր սահմանեին: Անհնար կլիներ, որ իշխանություններն ինքնակամ փոփոխեին հարկերն ու մաքսերը: Անհնար կլիներ, որ իշխանությունները փաստաբաններին փաստացի արգելեին, որ սրանք մարդկանց ձրի օգնեն:

II. Կոնտրակտի ու սրա անխախտության նորմը: Մասնավոր ունեցվածքը փոխանակելի է ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ունեցվածքի տիրոջ կամքով, ուրիշների հետ կնքած երկկողմ գրավոր կամ բանավոր կոնտրակտով (պայմանով կամ խոստումով) – և ոչ թե ուժով կամ սպառնալիքով:

III. Սուտ խոսելու ու խոստումը դրժելու արգելքի նորմը:

ա. Մասնավոր ունեցվածքի փոխանակության երկկողմ գրավոր կամ բանավոր կոնտրակտի (պայմանի կամ խոստումի) միակողմանի խախտելը կամ փոխելը սահմանադրախախտ քրեական հանցագործություն է ու պատժելի է:

բ. Պետական խոշոր պաշտոնյայի միակողմանի (առանց հանրաքվեի) գրավոր կամ բանավոր հայտարարությունը մասնավոր ունեցվածքի պատկանելության մասին սահմանադրախախտ քրեական հանցագործություն է ու պատժելի է: Նման պաշտոնյան, (առանց իմփիչմենթի, եթե նույնիսկ վարչապետ է), իսկույն ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից, ու դատարանում նրա դեմ հայց է հարուցվում՝ նախորդ կետով:

Այս նորմը խոստումը չդրժելու նորմն է, կամ էլ՝ ստախոսությունը, անազնվությունն ու անսկզբունքայնությունը անթույլատրելի համարելու ու հասարակական վստահություն հաստատելու ֆունդամենտալ նորմն է:

Եթե այս նորմը իրոք գործեր, վերջին շրջանում վարչապետի ու նաև իշխանության անդամների բազում անգամ իրենց ասածներից հրաժարվելն ու իրենց պաշտոնին մնալը անհնար կլիներ, որովհետև դա կհամարվեր պետական դավաճանություն: Նաև անհար կլիներ պետական գաղտնիք կոչվածը:

IV. Պաշտպանված ազատ մրցության նորմը: Կոնտրակտը պիտի կազմվի «օրենքի առաջ բոլորն էլ հավասար են» կանոնով:

Այս նորմը արդարություն հաստատելու ու թե´ նյութական, թե´ հոգևոր բարիքները բաշխելու ՄԻԱԿ ԱՐԴԱՐ ու անհատից կամ անհատների կազմակերպված խմբից անկախ միջոցն է: Սա նաև նոր տեխնոլոգիա ու որևէ նոր բան հայտնագործելու ամենաբեղուն մոտիվացիան է: Սա նաև պետական հովանավորությամբ մոնոպոլիան արգելելու օրենքն է, ինչը պահանջում է օրենքի առաջ հավասարության սկզբունքը:

Փաստացի, այս չորս նորմը իրար են մերված ձուլված: Այս նորմերին ու միայն այս նորմերին բավարարող հասարակարգն է բարոյական ու արդար, քանզի մեզ հայտնի ողջ բարոյականությունն ու արդարությունը, ողջ մարդկայինն ու արդարը, քիչ թե շատ, բխում է այս չորս հիմնական նորմից: Երբ այս նորմերին չեն հետևում, վերանում է թե´ բարոյականությունը, թե´ արդարությունը, թե´ վատն ու եղկելին է համարվում լավ ու ընտիր, թե´ հենց ի´նքը, մարդկայնությո´ւնն է ոչնչանում: Երբ այս նորմերին չեն հետևում, մարդկային հանրությունը վերածվում է լրիվ անարդար ու ավազակայինից էլ վատթար օրենքներով առաջնորդվող ոհմակից էլ շատ ավելի վատ մի բանի ու ցրիվ է գալիս: Վերանում է հենց քաղաքակրթությունը: Ջոն Լոկը մոտ 4 դար առաջ ասել է.

Թեորեմ 1. Մասնավորը վերացնես – կվերացնես արդարությունը:

Մարդկային արդարության ակունքը միմիայն մասնավոր ունեցվածքն է: Արդարության միակ այլընտրանքն անարդարությունն է, իսկ անարդարության միակ ակունքը բռնությունն ու խաբեությունն է, թնդանոթն է, կամ ստի խարդախ ու նենգ քարոզն ու կիրառությունն է:

ԱՔՍԻՈՄ 1. Բարոյական սահմանադրության հենց ՍԿԶԲԻՑ պիտի բարոյական այս չորս նորմը դրվի, որովհետև մի´միայն սրա´նք իրագործող (նաև սրանցից բխող) սահմանադրական, քրեական ու քաղաքացիական-վարչական օրենքնե´րը կթողնեն, որ սրանցով ղեկավարվող երկրում բարոյակարգ-կապիտալիզմ հաստատվի:

ԱՔՍԻՈՄ 2. Բարոյական սահմանադրության հիմնական նպատակը պիտի լինի երկրում բարոյական այս չորս նորմը (ինչքան հնարավոր է՝ լրիվ) իրագործելը: Միմիայն ա´յս նորմերով պիտի հաստատվի բարոյակարգն ու հանրային արդարությունը (կա´մ ճշմարիտ կապիտալիզմը):

Բարոյակարգ-ճշմարիտ-կապիտալիզմը եղել է մարդկության վաղեմի երազանքը: Բարոյականության հիմնական նորմերը ինչքան լրիվ իրագործվեն, այնքան այդ հանրության անդամ ամեն մի անհատի քաղաքական ու տնտեսական ազատությունն ու բարեկեցությունը ավելի շատ կլինի, ու հոգևոր ու նյութական բարիքների արտադրությունն ու որակն էլ կլինի հնարավոր ամենաշատը, իսկ գներն ու թշվառությունը – հնարավոր ամենաքիչը:

Կապիտալիզմ-բարոյակարգը խիստ փխրուն կարգ է: Սոցիալիստները, արդեն մոտ մեկ ու կես դար է, ինչ բոլոր միջոցներով զրպարտում ու վարկաբեկում են կապիտալիզմը, իբր կապիտալիզմը խիստ անարդար ու նույնիսկ արյունարբու կարգ է: Այնինչ, հենց ՍՈՑԻԱԼԻԶՄՆ Է ԱՆԱՐԴԱՐ ՈՒ ԱՅՈՒՆԱՐԲՈՒ:

Այս չորս նորմից են բխում բարոյաիրավական ու էթիկայի այն բոլո´ր կանոնները, որոնց հետևում ենք ամեն քայլափոխին, հետևում ենք համարյա բնազդով (օրինակ, որևէ մեկի ոտը տրորելիս՝ ռեֆլեքսով ներողություն խնդրելու կանոնը):

Սրանցից երրորդ նորմը պնդում է, որ ոչ մի անսկզբունքային, կա´մ, ստախոս (ասող-ուրացող) կամ խոստումը դրժած քաղաքացի բարոյական ու արդար չի: Որ խոշոր պաշտոնյայի սուտ խոստումը կամ սուտ հայտարարությունը կամ խոստումը դրժելը պիտի համարվի քրեական սահմանադրախա´խտ ծանր հանցագործություն:

Իսկ չորրորդ նորմը (երկրորդի հետ), կոպիտ ասած, ասում է, որ դեպուտատներն ու պետական պաշտոնյաները մի նիստի տևողությունից ավել իմունիտետ չպիտի ունենան: Որ այս նույն պատգամավորները կամ որևէ իշխանավորը որևէ այլ արտոնություն չպիտի ունենա:

Նշենք բարոյական հիմնական նորմերից բխող ածանցյալ կանոններից մի քանիսը. հանրության անծանոթ անդամներին վստահելը (այսինքն, անծանոթներից վտանգավոր ու անկանխատեսելի բաներ չակնկալելը), կամավոր փոխանակությունը, ազնվությունը, ճշմարտախոսությունը, տված խոսքին տեր լինելը, սկզբունքայնությունը, առևտուրը, ազնիվ վաստակը ևն, ևն:

Հզորանալու պայմանները

Պետությունը վարչախումբն է: Ովքեր կասեն, թե. «Պետությունը վարչախումբը չի» կամ «Վարչախումբը պետությունը չի», թող ցույց տան, թե պետությունն ի՞նչ է, եթե վարչախումբը չի: Թող ասեն, թե այդ ո´վ է կնքում, օրինակ, պետության պայմանագրերը, ո´վ է գործադրում պետական օրենքները, եթե պետությունը վարչախումբը չի:

Երկիրը հզորացնելու ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ – պետությունիզմի, այսինքըն, պետությունը սուրբ ու օգտակար համարելուց ազատվելն է: Անհսկելի, անպատիժ ու գործից անազատելի պետության բոլո´ր տեսակներն են կործանարար, սոցիալիստական կոչվեն սրանք, թե կապիտալիստական, թե այլ մի անունով:

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՅՄԱՆՈՎ ժողովուրդը պիտի անպայման հասկանա, որ պետություն-վարչախմբի միակ նպատակը ժողովրդից խլած հարկ ու մաքսով ապահով ու անհոգ ապրելն ու ժողովրդին էլ կեղեքելն ու ճորտացնելն է: Ժողովուրդը պիտի հասկանա, որ պետություն-վարչախումբը, մանավանդ, անընդհատ ծավալվող-աճողը, թե´ չարիք է, թե´ իր ժողովրդի առաջին թըշնամին է:

ԵՐՐՈՐԴ ՊԱՅՄԱՆԸ: Պիտի ազատվենք թե´ արդար ու հայրախնամ պետության, թե´ քրիստոսակերպ փրկիչ առաջնորդի գոյության հավատից: Գոյություն չունի´, չկա´– ո´չ արդար ու հայրախնամ պետություն-վարչախումբ, ոչ է´լ քրիստոսակերպ փրկիչ: Ընտրվելուց հետո բոլո´ր-բոլո´ր կուսակցություններն են դառնում թալանչի վարչախումբ, բոլո´րը: Սրանց թալանից ու ճորտությունից ազատվելու միակ ելքը սրանց թիվն ու իրավունքները կրճատելը ու սրանց նվազագույնը դարձնելն է:

ՉՈՐՐՈՐԴ ՊԱՅՄԱՆՈՎ ժողովուրդը պիտի հասկանա, որ գրեթե այն ամեն ինչը, ինչն այսօր միմիայն պետութան մենաշնորհն է, կրթությունից ու առողջապահությունից մինչև ճանապարհաշինությունն ու թոշակային ապահովությունը, ունակ է անելու ու շատ ավելի արդյունավետ կանի մասնավորը, եթե շուկայական ազատ մրցությունը օրենքով պաշտպանված լինի։

Կլինի առարկություն, թե առաջարկվող 10%-անոց համահարթ հարկը խիստ կկրճատի բյուջեի մուտքերը։ Այս առարկությունը տնտեսագիտական առումով անհիմն է։ Բանն այն է, որ այսքան ցածր ու կանխատեսելի հարկը բացառիկ հրապուրիչ կլինի օտարերկրյա ու տեղական կապիտալի համար, ճիշտ այնպես, ինչպես եղել է Մոնակոյի՝ 0%, Անդորրայի՝ 10%, Լիխտենշտեյնի՝ 12.5% հարկային ռեժիմների (նաև՝ շվեյցարական կանտոնների) պարագայում։ Այս ցածր հարկերը կստեղծեն կապիտալ ներդրումների ուժգին հոսք, ինչը շատ արագ ու անգամներով կավելացնի երկրի ընդհանուր հարստությունը։ Իսկ պետության նվազագույն՝ պաշտպանության ու արդարադատության կարիքները ֆինանսավորելու համար 10%-անոց հարկը լրիվ բավարար կլինի։

Վերջին ու ԳԼԽԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՈՎ ժողովուրդը պիտի հասկանա հետևյալը. Եթե պարտադիր է, որ այս պետական-վարչախմբային թշնամական չարիքը գոյություն ունենա, եթե անհնար է, որ առանց վարչախմբի երկիր (ժողովուրդ) լինի ու ուրիշ ճար չկա, թող գոնե այս չարիքը լինի ամենաքիչը, թող այս պետություն-վարչախումբը լինի նվազագույնը:

Պետության ամենախոշոր ու ամենանենգ ստերը

Թեորեմ 1. Պետությունը հենց իշխող վարչախումբն է ու պետություն-վարչախումբը ՉԱՐԻՔ Է:

Հետևանք 1. Պետությունը ո´չ հայրենիքն է, ո´չ երկիրը, ոչ է´լ ժողովուրդը:

Պետություն-վարչախխմբի հիմնական հոգսը իր ամենայն քարոզով ու բոլոր միջոցներով ժողովրդին այնպես զոմբիացնելն է, այն միակ նպատակով, որ բոլոր քաղաքացիները դառնան պետություն-վարչախմբին հլու հնազանդ հարկատու, ոստիկան ու զինվոր: Ինչո՞ւ: Որ պետությունը, անպատիժ ու աննկատ թալանի ու կեղեքի ժողովրդին ու նաև հլու հնազանդ պահի սրան: Սրա համար էլ պետությունը, անընդհատ ու անընդհատ, բազում-բազում ստով է «կերակրում» ու դաստիարակում իր ժողովրդին: Ահա այդ խարդախ ու նենգ ստերից մի քանի գլխավորը:

ՍՈՒՏ 1. Այն համոզմունքը, թե պետությունը ժողովրդին բարի ծառայություններ մատուցող ընտրովի կազմակերպություն է, մի ՎԻԹԽԱՐԻ ՍՈՒՏ Է: Պետությունը կազմակերպված հանցագործ խումբ է, ինչի միակ նպատակը, ժողովրդին հարկ ու մաքսերով մոնոպոլ ձևով մոնոպոլ ձևով թալանելով ու ձևով մոնոպոլ ձևով կեղեքելով, ժողովրդի հաշվին առոք-փառոք ապրելն է:

Հետևանք 2. Քանի որ քաղաքակրթության առկա պայմաններում պետություն-վարչախումբ-չարիքը պիտի անխուսափելի գոյություն ունենա, անհրաժեշտ է, որ այս պետություն-վարչախումբ-չարիքի թե´ ծավալը, թե իրավունքներն ու լիազորությունները լինեն նվազագույնը:

ՍՈՒՏ 2. «Պետություն-վարչախումբը չլինի կամ սրա ծավալը շատ քիչ լինի, արտաքին թշնամիները կհարձակվեն ու իսկույն կվերացնեն մեզ»:

Այս վիթխարի սուտը, որ դարերով է ներարկվում ժողովրդին, ժխտվում է 1990-ականների հենց սկզբի մեր մասնավոր ջոկատների փառավոր հաղթանակներով: Սա ժխտվում է (օրինակ) Սոլոնյան շրջանի ու սրանից հետո մի քանի դար տևած Հին Աթենքի օրինակով:

ա. Հին Աթենքի պետությունը նվազագույնն էր – թե´ իր պետական պաշտոնյաների թվով, թե´ սրանց իրավունքների ու լիազորությունների քչությամբ (համարյա բացակայությամբ): Հին Աթենքի հասարակարգն անկենտրոն կամ ապակենտրոն էր: Հին Աթենքը, այսօրվա իմաստով, մի «անպետություն պետություն» էր: Այստեղ բոլոր գլխավոր հարցերը վճռում էր բազում-բազում դատարանն ու մշտական դատարան-ռեֆերենդումը, մոտ մի 6000 հոգանոց ժողովրդական ժողովը: Հին Աթենքը չուներ ոչ հարկային համակարգ, ոչ մշտական բանակ (համարյա հին Հռոմի պես, մինչև Մարիուսի բանակային ռեֆորմները): Բայց երբ պարսիկ շահանշահ Քսերքսեսը իր (ամենաքիչը) քառորդ միլիոնանոց բանակով հարձակվեց Աթենքի վրա, աթենացիներ մի քանի րոպեի ընթացքում 50000-անոց բանակ կազմեցին ու սպարտացիների 10000-անոց բանակի հետ միասին ջախջախեցին Քսերքսեսի բանակն ու նավատորմը, ու Քսերքսեսին վռնդեցին Հունաստանից:

բ. Ոչ միայն արդեն բերած օրինակները, այլև հենց նորագույն Հայաստանի օրինակն է ցույց տալիս, որ հենց նվազագույն պետության բանակն է ավելի արդյունավետ, քան քսերքսեսների պետական հզոր բանակները: Իրոք, մի՞թե հենց 1990-ական թվերի սկզբի հայկական մասնավոր, ոչ պետական բանակային ջոկատները չէին, ովքեր, փաստացի, հաղթեցին Ադրբեջանին ու, իրենց հերոսական գործողություններով, այնպիսի սարսափ ներշնչեցին թշնամու բանակին, որ մի հզոր հարվածն է´լ էր հերիք, որ դրանք սարսափահար փախնեին մինչև Կասպից ծովը:

Ի դժբախտություն մեզ, երբ ՀՀ պետություն-վարչախումբը հզորացավ (և ոչ թե հենց ժողովո´ւրդը հզորացավ – իր ժողովրդական մասնավոր զինվորական ջոկատներով), այս մասնավոր ջոկատները կազմակերպած ու սրանց ղեկավար հույժ տաղանդավոր հերոս հրամանատարները իրար հետևից զոհվեցին (ասես՝ մի տարօրինակ «հրամանատարական համաճարակից»):

Հետո այս բոլոր ջոկատներին մտցրին պետական բանակի կազմը, ինչը մի երկու տարի հետո թշնամու հետ մի խելահեղ զինադադար կնքեց: Սրա ու հետագա պետական-վարչախմբային մոտ երկու տասնամյակ տևած (ու, փաստացի, դավաճանական) կատարյալ անգործության հետևանքը Հայաստանի պետական-վարչախմբային բանակի լրիվ ու խայտառակ պարտությունն ու Արցախի կորուստն էր: Կնշանակի, պետական իբր կազմակերպված մշտական բանակի իբր պարտադիր առավելությունը, մասնավոր բանակների արագ ինքնակազմակերպվող միության համեմատ, ՍՈՒՏ Է:

գ. Սա ապացուցվում է նաև Շվեյցարիայի օրինակով: Շվեյցարիայի մշտական բանակը 10000 զինվորականից էլ քիչ է, բայց երբ կարիք է լինում, այս երկիրը մի քանի ժամում մոտ կես միլիոնանոց հրաշալի մարզված ու հոյակապ զինված բանակ է հավաքվում:

ՍՈՒՏ 3. Առանց պետություն-վարչախմբի կամ առանց ասված իմաստով նվազագույն վարչախմբի երկիր – իբր չի եղել կամ չկա:

Այս երկուսն էլ ՍՈՒՏ Է, ինչը ապացուցվում է արդեն բերված Հին Աթենքի (թերևս նաև հին հունական ուրիշ շատ պոլիսի) օրինակներով, բայց կա նաև Հին Իռլանդիայի օրինակը, ով 1000 տարուց ավել ղե-կավարվում էր միմիայն բրեհոն-օրենսգետների բրեհոնյան օրենքներվ, ու Հին Իսլանդիայի օրինակը, ով երեք դարից ավել ղեկավարվում էր Թյոդվելդիդի («Ժողովրդական իշխանության» կամ «Համայնքների դաշինքի») օրենքներով:

Նվազագույն վարչախմբի երկիր արդեն վաղուց կա ու սրանց թիվը շատանալու տենդենց ունի: Սրանցից են՝ Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Անդորան, թերևս նաև Շվեյցարիան, Սինգապուրը ևն:

ՍՈՒՏ 4. Երբ մեզ անընդհատ ներշնչում են, թե ապրանքների ու ծառայությունների թանկանալու պատճառը ոչ թե պետությունն է, այլ միմիայն անհատ արտադրողների, վաճառողների ագահությունն ու անկշտությունը, ու նաև արտաքին պատճառները (օրինակ, ԵԱՏՄ-ն, կա´մ Եվրոպան, կամ է´լ դրսերից մեկ կամ մի քանի ուրիշ «Բոբո»): ՍՈ´ՒՏ ԵՆ ԱՍՈՒՄ: Կյանքի թանկանալու միակ պատճառը պետության միջամտությունն է անհատ տնտեսվարների գործերին: Պետությունն այս միջամտությունն անում է մի քանի խիստ նենգ ու աննկատ ձևով:

ա. Պետությունը մոնոպոլացնում է փողի արտադրությունը, ինչի իրավունքը ազատ շուկայում կունենար (օրինակ) ցանկացած առևտրային բանկը:

Բայց (մանավանդ թուղթ) փողի արտադրության մոնոպոլիան պետությանը ավտոմատ շնորհում է նաև փող կեղծելու անպատիժ մոնոպոլիա: Ու պետությունը, լրիվ անհսկելի, անհաշվետու ու անպատիժ, անընդհատ թըղթադրամ է տպում ու, ինչպես տնտեսագետը կասեր, «թղթադրամների քանակը փչելով ուռեցնում է» (անգլերենով՝ inflate-inflation է անում), այսինքն, փողը ինֆլացնում է անում, ու ապրանքները թանկանում են: Արտադրողն ու վաճառողն էլ, տեսնելով, որ հումքի ու ծառայությունների բոլոր տեսակները թանկացել են, ստիպված, իրենք էլ են իրենց ապրանքները թանկացնում: Իսկ պետությունը, չքմեղանալով, հայտարարում է, թե «այդ ագահ ու անկուշտ արտադրողներն ու վաճառողները թանկացրին ամեն ինչը»:

բ. Նույն այս ինֆլյացիան է տեղի ունենում, երբ պետությունը հարկատուներից խլած փողի մի մասը տրամադրում է թույլ ձեռնարկություններին, որ սրանց փրկի սնանկանալուց (հիմնականում՝ ոչ անհատույց): Ստախոս ու խարդախ պետությունն իր այս նենգ հնարքնով էլ է ինֆլյացիա հարուցում, ու հետո բոլոր գներն անընդհատ աճում են:

գ. Նույն ձևով ինֆլյացիա է ստեղծվում կամ ինֆլյացիան շատանում է, երբ պետությունն արտաքին ու ներքին պարտք է անում, որովհետև սրանք էլ են մեծացնում երկրի տնտեսությանը հարկավոր փողի քանակը:

դ. Որևէ երկրին հարկավոր փողի քանակը, ըստ Միզեսի Ռեգրեսի թեորեմի, փաստացի, կամայական է, բայց երբ պետությունն անցնում է թուղթ փողին ու այս քանակն անընդհատ մեծացնում է, ա´նպայման է նպաստում ինֆլյացիային: Ինչո՞ւ: Որովհետև պետությունը բոլոր-բոլոր տնտեսվարների փողի քանակությունները միանգամից հավասարաչափ ու համարժեք չի փոխարկում այդ հավելյալ թուղթ փողով: Պետության ֆավորիտները իսկույն են տեղեկանում, որ երկրի տնտեսությանը հավելյալ թուղթ փող է ներարկվել ու իսկույն կապիտալ միջոցներ են պաշարում, քանի դեռ այս միջոցները չեն թանկացել: Իսկ այս ամենից անտեղյակ աղքատներն ու «միջակները» այս ինֆլյացիայի արդյունքը, այսինքն, վրա հասած թանկությունը զգում են շատ ավելի ուշ, երբ նոր ու թանկ գներն արդեն հաստատված են լինում:

Բոլոր այս պրոցեսներով պետությունը աղքատներին ավելի է աղքատացնում, իսկ հարուստներին ավելի է հարստացնում:

ՍՈՒՏ 5. Պետություն-վարչախումբն ասում է. «Միմիայն պետությունն է ի վիճակի իրագործելու այնպիսի ծավալուն նախագծերը, ինչպիսիք են – վիթխարի երկաթգծերինը, կամուրջներինը, թունելներինն ու տիեզերական հետազոտություններինը ևն»:

Սա պետության ամենամեծ տեխնոլոգիական ՍՈՒՏՆ է։ Մի քանի խոսք ասենք այս նենգ ստի մասին:

ա. Երկաթգծերը. ԱՄՆ-ի երկաթգծի վիթխարի ցանցը կառուցել են մասնավոր ընկերությունները։ Այնտեղ, որտեղ մասնավորը կառուցել է սեփական միջոցներով (օրինակ՝ Ջեյմս Հիլլի «Great Northern Railway»-ը), երկաթգիծը եղել է շահութաբեր ու որակյալ։ Իսկ այնտեղ, որտեղ պետությունը խառնվել է սուբսիդիաներով, եղել է թալան ու սնանկություն։

բ. Կամուրջները, մայրուղիներն ու թունելները. Պատմության մեջ ամենահզոր կառույցները հաճախ կառուցվել են մասնավոր կոնցեսիաներով։ Պետությունն ընդամենը խլում է այդ մասնավոր հսկա կառույցներն իրագործելու «դափնիները», կտրելով մասնավորից խլած հարկերի հաշվին հենց մասնավորի´ արածը շահագործելու տոնի կարմիր ժապավենը։

գ. Տիեզերքը. Տասնամյակներ շարունակ պետական NASA-ն համարվում էր «ապացույց», որ առանց պետության հնարավոր չի հասնես տիեզերք։ Այսօր Իլոն Մասկը (իր SpaceX-ը) ու այլ մասնավոր ընկերությունները ապացուցեցին հակառակը: Սրանք տիեզերք են թռնում տասնյակ անգամ ավելի էժան, ավելի արագ ու ավելի արդյունավետ ձևով, քան պետական բյուրոկրատական որևէ հիմնարկի նման թռիչքն է։ Մասնավորը շահագրգիռ է արդյունքով, պետությունը՝ բյուջեն մսխելով։ Սա ջախջախում է այն կարծրատիպը, թե «մասնավորը միայն փոքր խանութներ կարող է պահի»։ Եթե մասնավորը կարող է հրթիռ ուղարկի Մարս, ուրեմն, մասնավորը շատ ավելի լավ կկառուցի Հայաստանի ճանապարհները կամ երկաթգիծը կամ կամուրջները։

դ. Էֆեկտիվության հարցը. Երբ պետությունն է կամուրջ կամ երկաթգիծ կառուցում, սա միշտ 3-4 անգամ թանկ է նստում հարկատուի վրա, քան այդ կառույցի իրական արժեքն է, քանի որ պետական պաշտոնյան «ուրիշի փողը ծախսում է ուրիշի վրա» (սա Միլթոն Ֆրիդմանի բանաձևն է)։ Ու պետությունը միշտ սնանկացնում է այն ամենը, ինչին որ ձեռ է տալիս։

ե. Տեխնոլոգիական կռվանը. Սա պիտի հուշի հայ մտավորականին, որ եթե ուզում ենք ունենանք ժամանակակից տեխնոլոգիաներ և ոչ թե սովետական փլատակներ, պետք է տեղ տանք մասնավորի հանճարին։ Բա չմտածե՞նք. «Եթե Իլոն Մասկը արեց այն բաները, ինչ NASA-ն չէր կարողանում տասնամյակներով, գուցե մեր երկրի «անլուծելի» խնդիրներն էլ են լուծելի առանց այս վարչախմբի՞»։

զ. Հասարակական տրանսպորտը։ Նույն ստի վերջին օրինակը մեր աչքի առաջ է։ Պետությունը, քաղաքապետարանների ձեռքով, մոնոպոլացնում է հանրային տրանսպորտը։ Պետական խոշոր ՍՈՒՏՆ ասում է. «Մասնավոր մարշրուտկաներն ու ավտոբուսները վատն են, մենք, ձեզնից խլած հարկերով, (սա մտքի մեջ է ասում) նոր ավտոբուսներ» կբերենք: Ու ահա թե ինչ է լինում։

Մասնավոր տնտեսվարը աշխատում է իր փողով, իր ռիսկով, ու եթե վատ է աշխատում, սնանկանում է։ Պետական ավտոբուսը աշխատում է հենց մեզնից խլած փողով, այսինքն, հարկով։ Ու եթե քաղաքապետարանը (պետությունը) վատ է աշխատում, չի սնանկանում: Փոխարենը, նոր հարկ է պահանջում։ Արդյունքը՝ տոմսը թանկանում է, պարտքը մնում է մեր վզին, իսկ քաղաքապետարանը դառնում է ամենամեծ բիզնեսմեններից մեկը, այնինչ, ոչ մի բիզնեսից էլ բան չի հասկանում։ Ու այս ՍՈՒՏԸ պետությանը պետք է, որ ժողովրդին համոզի, թե իբր միայն պետությո´ւնն է ի վիճակի անելու մեծ բաները, որ հետո մասնավորից խլի նույնիսկ փոքր բաները, նույնիսկ ձեր ավտոբուսն ու մարշրուտկան։

ՍՈՒՏ 6. Հին ժամանակներում (Հունաստան, Հռոմ, Հին Հայաստան) ժամանակակից իմաստով «ոստիկանական զորքեր» գոյություն չունեին։ Նախ, թե´ հին աշխարհում, թե´ միջնադարում ազատ քաղաքացիները զինված էին, իսկ, ինչպես ասացվածքն է պնդում, զինված քաղաքացին հարգալիր է (որովհետև, հենց մեկը մյուսին կոպտեց կամ, բառացի, ֆիզիկական ուժ կիրառեց, մի´շտ է հնարավոր, որ դեմ առնի «թույլին ուժեղին հավասարեցնող նորին մեծություն Ատրճանակին»: Այս հանգամանքը զսպում է անզուսպներին:

ՍՈՒՏ 7. Երբեմն, պետական ծավալուն ոստիկանության կողմնակիցներն ասում են, թե ոստիկանությունը միշտ է այսքան ծավալուն եղել: Բայց այստեղ մի քանի սուտ կա: Նախ, պետական ոստիկանությունը միշտ չի, որ գոյություն է ունեցել: Հին Աշխարհում տուժողը կամ սրա ընտանիքն ի´նքն էր հետապնդում հանցագործին։ Երկրորդը, մեզ ասում են, թե «առանց պետական ոստիկանության հանցագործն անպատիժ կմնա»:

Սա ՍՈ՛ՒՏ է: Մարդկության պատմությանը հայտնի է համապարտ երաշխավորության (Frankpledge) համակարգը, որտեղ համայնքն ի´նքն էր շահագրգիռ ու պատասխանատու իր անդամների վարքի համար: Այդ համակարգում հանցագործը թաքնվելու հնար համարյա չուներ, քանի որ իրեն հետապնդում էր ոչ թե ոստիկանական անտարբեր բյուրոկրատը, այլ հենց զինված տուժողը կամ տուժողի ընկերն ու հարևանը: Սա լիբերթարիզմի համայնքային երաշխիքի կամ համայնքային պատասխանատվության մոդելն էր։ Օրինակ, քանի որ Հին Անգլիայի բոլոր ազատ քաղաքացիները էին զինված, հենց որ անգլիացիները հանցագործ արարք էին տեսնում, իսկույն «հնչում էր Hue and cry»-ը (աղաղակը), ու ողջ թաղամասը պարտավոր էր զինված դուրս գա ու բռնի հանցագործին։

ՍՈՒՏ 8. Լրի´վ է սուտ հանցագործի իրավունքի հասկացությունը: Պետությունը շատ ու շատ անգամ պաշտպանում է «հանցագործի իբր իրավունքները» ու պատժում է հենց տանտիրոջը, սրա տունը կամ սեփական տարածքը ներխուժած հանցագործին դիմադրելու ու մանավանդ սպանելու համար։

ա. Լիբերթարյան տեսանկյունից՝ մասնավոր ունեցվածքի տարածքն անձեռնմխելի է: Ցանկացած մասնավոր տարածքը ագրեսիվ ներխուժելը տարածքի տիրոջը լրի´վ է իրավունք տալիս, որ կիրառի ցանկացած տիպի ուժային այնպիսի պաշտպանություն, ինչով որ այս տերն ի վիճակի է իր կյանքն ու գույքը պաշտպանի։

բ. Անհրաժեշտ պաշտպանության սահմանների» հասկացությունը, ինքնին, նենգ խարդախություն է: Սա զուտ պետական հնարք է, ինչը քաղաքացուն անպաշտպան դարձնելու ու պետական ոստիկանությունից կախյալ պահելու համար է։

գ. Արդարադատությունը սեփականաշնորհելը (Restitution-ը), ճիշտն ասած, նշանակում է, որ պետությունը դատում է ի´ր անունից: Սա բացահայտում է պետության նենգությունը։ Իրոք, եթե մեկը ձեզ թալանել է, ու պետությունը դրան բանտ է նստեցնում, դուք, որ տուժողն եք, ոչինչ չեք ստանում։ Ավելին, դուք ձեր հարկերով վճարում եք այդ հանցագործի սննդի ու կացարանի համար։

Անարդար չէր լինի, եթե կիրառվեր պատմական փորձը, այսինքն, պատիժը դառնար հենց փոխհատուցելը։ Հանցագործը պարտք է ոչ թե պետությանը, այլ տուժողին։ Սա արդարադատությունը կդարձներ – հանցագործի համար թանկ ու տուժողի համար արդար։

Անարդար չէր լինի, եթե կիրառվեր զսպելու գործոնը (Deterrence-ը): Երբ հանցագործը գիտի, որ տանտերը զինված է ու իրավունք ունի տանտիրոջ սեփական տարածքը ներխուժելիս ներխուժողին սպանելու, ու որ իր (հանցագործի) ընտանիքը ստիպված է լինելու վիթխարի փոխհատուցում վճարի, հանցագործության մոտիվացիան կտրուկ կնվազի։ Սա շատ ավելի ուժեղ զսպող միջոց է, քան պետական բյուրոկրատական դատարանի պատժի վախը։

ՍՈՒՏ 9. Անկասկած, ՍՈՒՏ Է, թե պետություն-վարչախումբը, իր ԿԳՄՍ նախարարության միջոցով, իբր բոլոր-բոլոր ցանկացողներին ապահովում է որակյալ դպրոցական «ձրի» կրթությամբ:

ա. Նախ այս կրթությունը ձրի չի, որովհետև սրա վճարը հարկատո´ւն է տալիս:

բ. Այս իբր որակյալ ու «պետական չափորոշիչներին համապատասխան» կրթությունը, իր մեծագույն մասով, բոլորովին էլ համապատասխան չի հենց նախարարության սահմանած չափանիշներին: Սա հայտնի է ՀՀ-ի ամեն մի քաղաքացուն, որովհետև ՀՀ-ի ամեն մի քաղաքացին էլ, պարտադիր, ստացել է այս պետական հարկադիր կրթությունը, տարիներով տեսել ու զգացել է սա, ու լրի´վ է տեղյակ սրա որակից:

Դպրոց գնացած ամեն մարդ էլ գիտի, որ 6-7-րդ դասարանից հետո (օրինակ) 40 հոգանոց դասարանի աշակերտներից լավագույնս ընդամենը 4 հոգի է շարունակում մաթեմատիկայի ու նաև 7-րդ դասարանից սկսվող ֆիզիկայի, քիմիայի ու կենսաբանության բարեխիղճ ուսումնասիրությունը (չխոսեմ այն փաստից, որ, ճիշտն ասած, դպրոցը համարյա ոչ մեկին ոչինչ չի սովորեցնում, որովհետև սովորում են միմիայն ա´յն աշակերտները, ովքեր իրե´նք են սովորում, ինչ-ինչ պատճառով: Բայց սա ուրիշ հարց է):

Այսինքն, առնվազն 8-րդ դասարանից (եթե ոչ՝ 5-րդից), աշակերտների ամենաքիչը 90%-ը, 5 (կամ 7) երկար ու ձիգ տարի, պիտի լուռումունջ նստի մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի ու կենսաբանության դասերին ու ոչինչ չլսի, ոչինչ չսովորի, ոչինչ չհարցնի, քանզի այս առարկաներից ոչինչ չգիտի ու ոչինչ չի հասկանում: Եթե սա չի հոգեվոր ամենադաժան կտտանքը, ուրեմն, հայտնի չի, թե կտտանքն ի´նչ է:

գ. Եթե մի քիչ մտածենք, կհասկանանք, որ սա, այսպիսի պետական հարկադիր կրթություն-դաստիարակությունը, նաև պետության ամենախոշոր, ամենանենգ, ամենաստոր ու ամենահանցագործ խարդախությունն է, ինչից հըրաշալի´ են տեղյակ թե´ ԿԳՄՍ նախարարություն-պետությունը, թե´ ողջ հայ ժողովուրդը: Ու բոլորն էլ, թե´ այս հանցագործության հեղինակները, թե´ տուժողները, այս վիճակը նորմալ են համարում, որ սա նույնիսկ չեն էլ նկատում: Սա ազգային ողբերգություն է:

դ. ԿԳՄՍ-ն դպրոցում ու բուհում ճշմարիտ տնտեսագիտություն չի դասավանդում։ ԿԳՄՍ-ն, ճշմարիտ տնտեսագիտության ցուցանակի տակ, դասավանդում է քեյնսականություն ու քողարկված սոցիալիզմ։ Քիչ հետո ցույց կտրվի, որ սոցիալիզմը ա´նպայման է կործանում երկրի տնտեսությունը: Այժմ ասեմ, թե ինչ է քեյնսականությունը։ Քեյնսականությունը տնտեսագիտական այն ամենամեծ սուտն է, ինչը պնդում է, թե իբր պետության ծախսերը, պետական պարտքն ու դրամ տպելը (այսինքն, փողը կեղծելը) հարստացնում են երկիրը։ Այս սուտը պետք է պետությանը, որ արդարացնի իր թալանն ու ժողովրդին կեղեքելը։ Եթե հանկարծ ուսանողին սովորեցնեին Միզեսի ու Հայեկի («ավստրիական» կոչված) ճշմարիտ տնտեսագիտությունը, այս ուսանողը հաջորդ օրը կհարցներ. «Ինչո՞ւ եք ինձնից հարկ վերցնում, եթե դուք ինքներդ եք աղքատության պատճառը»։ Սրա համար էլ պետության մաս ԿԳՄՍ-ն արգելում է իսկական տնտեսագիտությունը ու սովորեցնում է (հակագիտական ու կեղծ ու, իմիջիայլոց, այս ողջ աշխարհում) պետական տնտեսագիտություն։ Պետական դպրոցը երբեք չի սովորեցնի երեխային, որ պետությունն ավելորդ է, ինչպես եկեղեցին երբեք չի սովորեցնի, որ Աստված չկա։

ՍՈՒՏ 10. Այս սուտը ժխտվում է հետևյալ թեորեմով.

Թեորեմ 2. Պետության փոխանորդ ԿԳՄՍ նախարարությունը երբե´ք ու երբե´ք ժողովրդին կրթելու որևէ նպատակ չի ունեցել, համենայն դեպս, գոնե այս վերջին 36 տարվա ընթացքում:

Չնայած այս «թեորեմի» ստորև տրված բացատրությունը բավական երկար է, բայց սա այնքա´ն է առանցքային ու տիպական պետության վարքի համար, որ պիտի բերվի:

Նախ նշենք, որ 1985 թվին հրատարակվեց հանգուցյալ ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի «Մի քանի քերականական խնդիրների մասին» 144 էջանոց փայլուն աշխատությունը, ինչը Մ. Աբեղյանի 1936 թվի Լուսժողկոմի դահլիճում եռօրյա ելույթի շարադրանքն էր: Այս ելույթով Աբեղյանն անառարկելի ապացուցել է, որ հայերենի հետաբեղյան քերականությունը, սկսած 1934 թվականից, հակագիտական է: Անառարկելի, որովհետև Աբեղյանի այս ջախջախիչ ելույթին գիտական որևէ առարկություն չի եղել ո´չ այդ ելույթի ժամանակ, ոչ է´լ դրանից հետո: Այդ ելույթը հայ ժողովրդից թաքուն են պահել մինչև մեր օրերը: Բայց չէ՞ որ ԿԳՄՍ-ն կոչված է հենց սրա պես բաներին տեղյակ լինելու ու սրանց դեմն առնելու պարտադիր ֆունկցիայով: Մի՞թե ԿԳՄՍ-ն նույնիսկ 1985 թվից հետո էլ չգիտեր, որ հայ «իմաստուն» ժողովուրդն արդեն կես դարից ավել է, ինչ «կրթվում է» հակագիտական քերականությամբ: Մի՞թե ԿԳՄՍ-ն սա այսօր էլ չգիտի, երբ քերականական տգիտության այս ընթացքի տարիքն արդեն մոտենում է մեկ դարին:

Սրա բացատրությունը հենց վերի թեորեմն է: ԿԳՄՍ-ն պետություն-վարչախմբի մի օղակն է, իսկ պետության միակ հոգսը հլու հնազանդ հարկատու, զինվոր ու ոստիկան բուծելն է (որ անպատիժ թալանի ու կեղեքի ժողովրդին) և ոչ թե գիտելիքնով զինված մտածող ու քննադատական մտքով օժտըված քաղաքացին: Այսպիսի քաղաքացին իսկույն դեմ դուրս կգար իրեն թալանող ու կեղեքող պետությանը:

Մեր այսօրվա ԿԳՄՍ-ն ՀՀ-ի կրթության ամենահզոր ու ամենասարսափելի խոչընդոտն է: Միանգամայն ակնհայտ է, որ եթե ԿԳՄՍ-ն վերանա, ու դպրոցները դառնան ինքնավար ՀՀ-ի կրթության խնդիրներն իսկույն ու շեշտակի կբարելավվեն: Բայց ինչո՞ւ միայն այս նախարարությունը: ՀՀ-ի տնտեսական ու ռազմական վիճակը խիստ կլավանա, եթե վերանան համարյա բոլոր նախարարությունները ու մնա միայն մի քանիսը, այն էլ՝ խիստ կրճատ թվաքանակով:

Սուտ 11. Ասում են. «Այնուամենայնիվ, ԿԳՄՍ-ն կրթում է մեր ողջ ժողովըրդին»: Սա ՍՈՒՏ Է: Ի՞նչ է ԿԳՄՍ-ի այսօրվա գործունեության արդյունքը: Սրա արդյունքը ճորտամիտ, հլու հնազանդ ու ճորտավարք ժողովուրդն է: Դպրոցն իրո´ք է դաստիարակում ժողովրդին, բայց այսօրվա այդ դաստիարակության արդյունքը ժողովրդի համար այսքան դաժան է ու այսքան սարսափելի: Սեփական ժողովրդին ամեն կերպ թալանող ու կեղեքող պետություն-վարչախմբի համար սա անսահման է ձեռնտու: Ինչո՞ւ: Որովհետև, կրկնեմ, վերջին 100 տարին այսօրինակ պետության միակ ու գլխավոր հոգսը հլու հնազանդ, ճորտամիտ ու ճորտավարք հարկատու, զինվոր ու ոստիկան բուծելն է:

ՍՈՒՏ 12. Անկասկած, ՍՈՒՏ Է, որ պետություն-վարչախումբը, իր Առողջապահության նախարարությունով (ԱՆ-ով), իր բոլոր-բոլոր քաղաքացիներին ապահովում է որակյալ ու «անվճար» կամ «մատչելի» բուժսպասարկմամբ։

ա. Նախ այս բուժսպասարկությունը երբեք էլ անվճար չի։ Սրա վճարը, ինչպես և ԿԳՄՍ-ի դեպքում, տալիս է հարկատո´ւն։ Ու տալիս է երե´ք անգամ։ Առաջին անգամը – հարկով, երբ պետությունը խլում է հարկատուի աշխատավարձի մոտ 30%-ը։ Երկրորդ անգամը – դրամատպություն-ինֆլյացիայով, ինչով պետությունը գնաճով նորից է խլում հարկատուի փողը։ Երրորդ անգամը – պետական հիվանդանոցում, երբ նույն հարկատուն հաճախ ստիպված է իր գրպանից վճարի դեղի, վիրահատության, «շնորհակալության» համար, որովհետև պետական «անվճար» հիվանդանոցում շատ հաճախ ոչ հարկավոր դեղը կա, ոչ սարքը։

բ. Այս իբր որակյալ բուժսպասարկությունը, իր մեծագույն մասով, որակյալ չի՝ հենց նախարարության սահմանած չափանիշներով։ Սա հայտնի է ՀՀ-ի ամեն մի քաղաքացուն, ով ստիպված է եղել մտնել պետական պոլիկլինիկա։ Այստեղ քաղաքացուն դիմավորում է անտարբեր ու իր հաճախորդի առողջությամբ ոչ շահագրգիռ բժիշկ-պաշտոնյան: Այստեղի բժիշկը, ԱՆ-ի հարկադրանքով, պիտի նախ (ու մեծ մասամբ) զբաղվի մի մղձավանջային թղթաբանությամբ, ինչը ժամանակ չի թողնում, որ բժիշկը հետազոտի հիվանդին:

գ. Պետության օղակներից մեկը, ԱՆ-ն, անընդհատ ու անընդհատ շատացնում է այս մղձավանջը, շատացնելով հերթերն ու բժշկին հասնելու զանազան ծոչընդոտները: Թերևս չկա ԱՆ-ի որևէ նոր հրահանգ ու հրաման, ինչը չշատացնի այս մղձավանջը: Բայց ԱՆ-ն այս ոլորտում պետության փոխանորդն է: Ուրեմն, այս մղձավանջի հեղինակը հենց պետությո´ւնն է:

Ու այս երևույթը տարածված է աշխարհով մեկ: Օրինակ, ԱՄՆ-ի Medicare-ի պետական մասի ֆինանսնսների կեսը տալիս է հարկատուն: Այս մասի բուժսպասարկության որակն անընդհատ ու անշեղ վատանում է, թանկանում է ու դառնում է դժվար մատչելի: Անգլիայի «սոցիալական արդարություն հաստատող» պետական բուժարան հասնելու համար միլիոնից ավել բրիտանացի է ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼ սպասում: Յոհան Նորբերգի վկայությամբ, Շվեդիայի կառավարությունն իր սոցիալ-դեմոկրատական քսանամյա «դրախտային» շրջանում (1971-1991) այնքան այլասերեց իր իսկ երկրի հույժ ջանասեր ու հույժ պարտաճանաչ բնակչության աշխատանքային արտառոց կարգապահությունը, որ Շվեդիան դարձավ «բյուլետենային երկիր»:

դ. ԻՆչո՞ւ է սա այսպես: Որովհետև պետական բժշկի համար հիվանդը ոչ թե հաճախորդ է, այլ գլխացավանք։ Մասնավոր բժշկի հիվանդը այնպիսի հաճախորդ է, ումից կախված է իր համբավն ու հացը։ Այնինչ, պետությունը մոնոպոլացրել է բժշկի դիպլոմը, դեղի լիցենզիան, հիվանդանոցի թույլտվությունը։ Արդյունքը (օրինակ) Հայաստանում (ու այլուր) բժիշկ դառնալը 10 անգամ ավելի թանկ ու բյուրոկրատական է, քան պետք է լիներ, իսկ դեղը՝ 3 անգամ ավելի թանկ, քան ազատ շուկայում կլիներ։ Պետությունը, փաստացի, արգելում է, որ մարդը բուժվի էժան ու արագ ա´յն նպատակով, որ հետո ի´նքը «հոգա» այս նույն մարդու առողջական հարցերը, բայց ավելի թանկ ու ու ավելի վատ։ Ինչո՞ւ: Որ համոզի, որ պետությունը հույժ հայրախնամ է ու իբր օր ու գիշեր հոգում է իր քաղաքացիների ցավ ու դարդերը: Ձեռի հետ էլ պետությունը ունենում է բոլո´ր-բոլո´ր բժիշկների ու բուժհիմնարկի օժանդակ ողջ անձնակազմի ընտրական ձայները, որովհետև իրեն չընտրողներին իսկույն ազատում է գործից:

ՍՈՒՏ 13. Ո՞վ է երբևէ ապացուցել, թե ՍՈՒՏ ՉԻ, որ պետությունը իրավունք ունի պետական կոչված գաղտնիքներ ունենա իր ժողովրդից, ընդ որում, այն պատրվակով, որ պետերի վարչախումբն այս գաղտնիքները ունի ու սրանք պահում է իր ժողովրդից միմիայն հանուն այդ ժողովրդի բարօրության: Մի՞թե ժողովրդի ընտրած վարձու ծառան իրավունք ունի իր տեր ժողովրդից այնպիսի գաղտնիք ունենա, ինչը վերաբերում է այս նույն տիրոջ մասնավոր սեփականությանը: (Խոսքը պատերազմական օրերի ռազմական գաղտնիքներից չի:

Պետական գաղտնիք կոչվածը միմիայն պետության կատարած փոքր ու խոշոր հանցագործությունները իր տեր ժողովրդից թաքցնելու համար են:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. Մենք չենք նկատում ու չենք գիտակցում այս բոլոր ստերը, այս ողջ աչքակապությունը ու անընդհատ պահանջում ենք, որ մեր պետությունը ավելի ու ավելի հզորանա: Բայց հզորանալու այսպիսի պահանջը լրի´վ նույնն է, ինչ որ պահանջենք, որ մեր պետության ամենախոշոր ու ամենանենգ ստե´րն ավելի խոշորանան ու ավելի նենգանան: Մենք, ա´յ, սա´ չենքնկատում ու չենք հասկանում: Բայց ոչ միայն սրանք: Սրա համար էլ տեսնենք, թե է´լ ինչ պարզ բաներ կան, որ չենք նկատում ու չենք հասկանում:

Տերն ու ծառան

Մենք չենք հասկանում, որ հենց մե´նք ենք պետությանը պահողը ու ոչ թե հակառակը: Մենք չենք հասկանում, որ պետերի վարչախումբը ոչ մի բարիք չի ստեղծում, այլ ապրում է հենց մե´ր ստեղծած բարիքների հաշվին, ինչը պետերը զանազան կեղծ ու անիրագործելի պատրվակներով մեզնից ուղղակի խլում են, ու խլում են այնքա´ն, ինչքան ուզենան: Մենք չենք հասկանում, որ պետությանը վերագրվող ստեղծագործ ամե´ն ինչը մե´նք ենք ստեղծում, մե´նք ենք անում, միայն ու միայն մե´նք:

Մենք նման ենք այն տանտիրոջը, ով բրիգադ է վարձում, որ սրա անդամները դառնան իր ժամանակավոր ծառաները, որ իր տունը նորոգեն, բայց իր իսկ ձեռով պայման է կնքում (այսինքն, քվեարկելով սահմանադրություն ու զանազան օրենսգրքեր է «ընդունում») այս բրիգադի հետ, պարտավորվելով, որ ինքը, այսինքն, տանտերը, ոչ մի իրավունք չունի այս ծառա-բրիգադից հաշվետվություն պահանջելու, այս ծառա-բրիգադի գործը հսկելու կամ այս ծառա-բրիգադի խոստումը չկատարելիս, այս ծառա-բրիգադին գործից ազատելու, կամ պատժելու:

Մենք մեր այս ծառային իրավունք ենք տալիս, որ սա իր սկզբնական պայմանով հաստատված վարձը (հարկերն ու մաքսերը) իր ուզած պահին ու իր ուզած չափով շատացնի, իսկ իր տիրոջն էլ բռնի ու բանտ նստացնի, եթե այս տանտերը հրաժարվի ավելացրածը վճարելուց:

Մենք մեր այս ծառային իրավունք ենք տալիս, որ սա իր տիրոջ տունը թալանի, իր տան անդամներին տանի նույնիսկ ուրիշ երկրների պատերազմը ու այնտեղ կոտորի:

Մե´նք ենք իրավունք տալիս մեր այս ծառային, որ ինքը, առանց մեզ, առանց իրեն վարձած տանտիրոջը հարցնելու, հենց մե´ր անունից վիթխարի պարտքեր անի դրսերից (արտաքին պարտքը) ու մեր բանկերից (ներքինը): Պատկերացնո՞ւմ եք, ծառան տիրոջ անունից պարտք անի ու չասի, թե ինչո´ւ է անում, կամ պարտք արածը ինչպես ծախսեց: Ու իրեն էլ վիթխարի ռոճիկ ու պարգևավճար տա ու մեր ապագա սերունդներին պարտքի տակ գցի: Ու մենք էլ մեր այս ծառաներից հաշվետվություն պահանջելու իրավունքը չունենանք, ու մենք ու մեր սերունդներն էլ, ճորտի պես, հլու-հնազանդ, մարենք այս պարտքերը:

Մե´նք ենք իրավունք տալիս մեր այս ծառային, որ չասի, թե ինքը մեր տանն ի´նչ թաքուն խարդախություններով է զբաղված, քանզի իրեն, մեր այս ծառային, հենց ինքնե´րս ենք իրավունք տվել, որ իր ուզած հանցանքը թաքցնի ու հայտարարի, որ թաքցրածը ծառաների ՊԵՏԱԿԱՆ գաղտնիք է:

Մե´նք ենք իրավունք տալիս մեր այս ծառային, որ չասի, թե մեր տան անդամներին ուր է տարել, ու իրավունք չունենանք նույնիսկ հարցնելու, թե տարածներն սպանվե՞լ են, թե՞ չեն սպանվել, սպանվածների դիակներն ի՞նչ է արել, դիահերձե՞լ է, թե՞ մեշոկների մեջ նեխացնում է:

Մե´նք ենք իրավունք տալիս մեր այս ծառային, որ զինաթափի մեզ, բայց ինքը մնա զինված, որ մենք հանկարծ իրեն զսպելու որևէ զինված փորձի հնարավորություն չունենանք: Մեր այս ծառաների վարչախումբը զինաթափում է նույնիսկ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք այսօր տառապում են ադրբեջանցիների ձեռը, որովհետև լրիվ են անզեն, իսկ մեր այս պետերի վարչախումբ-բրիգադն էլ չի պաշպանում իրենց: Ադրբեջանցիներն էլ, տեսնելով, որ մեր պետերը վախկոտ են, ոչ պրոֆեսիոնալ ու, ըստ էության, դավաճան, անընդհատ լկտիանում են ու քիչ-քիչ խլում են մեր հողերը, ու մենք անզեն, անզոր ու կամազուրկ դիտողի դերում ենք:

Մենք չենք հասկանում, որ արդար ընտրությունները մեզ երբեք չեն փրկի, եթե մենք չգիտենք, թե ո´ւմ ու ինչի´ համար ենք ընտրում, կամ մեր այս ծառա-բրիգադն ի´նչ է ու ի´նչ հատկություններ պիտի ունենա: Մենք չենք հասկանում, որ անհնար է, որ ընտրությունները արդար լինեն, որովհետև սրանք միայն կուսակցական ցուցակներով են: Այս ցուցակի անդամից միմիայն հավատարմություն են պահանջում, թեկուզ սրա մասնագիտական կամ բարոյական որակը լրիվ զրո կամ զրոյից նույնիսկ ցածր լինի: Այսինքն, մենք նույնիսկ գաղափա´ր չունենք, թե ընտրություն կոչվածն ի´նչ է ու ինչի´ համար է:

Մենք չենք հասկանում, որ ԱՆՀՆԱՐ է, որ անպատիժ ու անհսկելի, ուրեմն, նաև անզուսպ ու անընդհատ աճող բրիգադ-վարչախումբը արդար ընտրություն անցկացնի: Չենք հասկանում, որ անհսկելի ու անպատիժ բրիգադ-վարչախմբի ընտրությունները ա´նպայման ԱՆԱՐԴԱՐ կլինեն:

Ու մենք երբևէ չենք նկատում, որ պետերի մեր այս ծառա-բրիգադ-վարչախումբը ոչ միայն երբեք չի կատարում մեզ տված իր խոստումները, այլև իր իսկ ստեղծած օրենքներով, հարկերով ու մաքսերով ու զանազան տարիֆներով ու իր բյուրոկրատական ամենայն քաշքշուկներով միայն խոչընդոտում է մեզ ու չի թողնում, որ որևէ կարևոր ու էական բան անենք:

Չենք հասկանում, որ պետերի մեր այս ծառա-վարչախումբը մի´շտ է չարիք:

Մենք չենք հասկանում, որ ախր տունը մե´րն է, ուրեմն, ինչո՞ւ պիտի մեր տան միջի մե´ր շարժուձևի, մե´ր ամենայն արարմունքի օրենքները մեր վարձու ծառանե´րը առաջարկեն ու իրենք էլ հաստատեն: Չենք հասկանում, որ ախր ԸՆՏՐԵԼՈՎ միայն փոքրաթիվ ծառա-բրիգադ ենք վարձել, բայց թույլ ենք տալիս, որ սա անընդհատ շատացնի իր անդամների թիվը ու մեզ էլ ստիպի, որ սրանց բարձր աշխատավարձ տանք:

Մենք չենք հասկանում, որ մեր բանակն ու ոստիկանությնն էլ են մեր ծառաները: Որ մենք սրանց պահում ենք, որ հենց մե´զ պաշտպանեն: Մենք մեր այս ծառաներին հսկելու ու սրանցից հաշվետվություն պահանջելու իրավունքը չունենք: Մենք թողնում ենք, որ մեր այս ծառա ոստիկանությունն ու բանակը պաշտպանի ՄԻՄԻԱՅՆ մեզ թշնամի ծառա-պետերին: Մենք երբեք չենք նկատում, որ իբր մեր անվտանգությունը պաշտպանող ԿԳԲ-ն ՄԻՇՏ ՈՒ ՄԻԱՅՆ մեր ծառա-պետերին է պաշտպանում:

Մենք չգիտենք, թե ի´նչ է պետական թուղթ փողը ու ինչպե´ս է սա գոյանում ու գործում: Մենք չգիտենք, որ մեր այս ծառա-վարչախմբերը թուղթ փողի արտադրությունը մոնոպոլացրել են, որ փողը կեղծելու անպատիժ իրավունքը միմիայն իրենք ունենան:

Մենք չգիտենք, որ ԱԶԱՏ ՇՈՒԿԱՅԻՑ ՀԱՆՃԱՐԵՂ ԲԱՆ ՉԿԱ, ու կարծում ենք, թե մեր երազած քրիստոսակերպ փրկիչն ավելի հանճարեղ է, քան ազատ շուկան: Մենք չենք էլ պատկերացնում, թե ինչ է պետք, որ այս ազատ շուկան գործի: Մենք չգիտենք, թե ինչ է սոցիալական արդարությունը ու չենք հասկանում, սա մի´շտ է ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, քանզի սա «ռոբին-հուդյան» արդարություն է, ինչը հաստատվում է թալանով: Մենք չգիտենք, որ միակ ու իսկական արդարությունը հաստատում է միմիայն ազատ շուկայի օրենքով պաշտպանված մրցությունը:

Ու քանի որ մենք չգիտենք, թե ինչ է իսկական կապիտալիզմը, համարում ենք, որ Արևմուտքի կապիտալիզմն է իսկականը, մազաչափ անգամ չզգալով, որ արևմտյան կապիտալիզմը, ի´նքը, հենց անարդար ու կործանարար կիսասոցիալիզմ է:

Մենք չգիտենք, թե ինչ է բարոյակարգ հաստատող արդար սահմանադրությունը, բայց պահանջում ենք, որ մեր այս (ըստ էության, թալանչի) բրիգադային պետերը կամ էլ պետ դառնալու անհագուրդ տենչով տոգորված կուսակցությունները մեզ համար նոր սահմանադրություն կազմեն: Ու մենք չենք հասկանում, որ մեզ (նախօրոք) թալանելու նպատակով կազմակերպված մեր այս «ծառաները», երբե´ք ու երբե´ք, մեզ ձեռնտու սահմանադրություն չեն կազմի:

Մենք մեր դժբախտությունների պատճառները միշտ ու անընդհատ դրսերում ենք փնտրել ու նորից ենք դրսերում փնտրում: Մենք միշտ բողոքում ենք, թե մեր անբախտության պատճառը եղել են՝ պարսիկները, հույները, հռոմեացիները, արաբները, թուրքերը, գերմանացիները, անգլիացիները, ԱՄՆ-ը, ռուսները ևն, ևն: Բայց երբեք չենք մտածում, որ շատ հնարավոր է, որ պատճառը հենց մեր (ցավոք՝ ազգային) տգիտությունն ու անկարողությունն է, մեր մեծամտությունն ու մեծամոլությունն է, մեր մանկամտությունն ու մեր սնափառությունն է:

Ի՞նչ է մասնավոր սեփականությունը

Մասնավոր սեփականությունը (ունեցվածքը) քո ա´յն ունեցվածքն է, որ դո´ւ ես ստեղծել կամ գտել, կամ քեզ նվիրել են, կամ կտակել են: Մասնավոր սեփականությունը միմիայն քոնն է: Այսինքն, եթե դու չես ուզում կամ դու թույլ չես տալիս, ոչ մեկը քո մասնավոր ունեցվածքին կպնելու իրավունքը չունի, ՈՉ ՄԵԿԸ. ոչ առանձին մարդը կամ մարդկանց որևէ խումբը, ոչ էլ, նույնիսկ, վարչախումբ-պետությունը: Այսինքն, մասնավոր ունեցվածքը անձեռնմխելի է, մասնավոր ունեցվածքը սո´ւրբ է, սրբությո´ւն է:

Ու այս սրբությունն այնքա´ն է անօտարելի ու սրբազան, որ երբ որևէ օտար պետություն հարձակվում ու գրավում է քո մեն մի հատիկ քաղաքացու, օրինակ, բակը կամ մարգը կամ առուն, քո երկրի պետական բանակն ուղղակի պարտավո´ր է, որ իսկույն ու առանց որևէ հրամանի հարձակվի թշնամու վրա (առանց նույնիսկ պատերազմ հայտարարելու) ու հետ դարձնի այդ քաղաքացու մասնավոր սեփականությունը:

Սա նշանակում է (նաև), որ երբ քեզ համոզում են, որ քո հողն ու տունը ծախես պետությանը (նույնիսկ քեզ ձեռնտու պայմաններով), ու դու չես համոզվում ու չես համաձայնում, էլ ոչ ոք, ոչ էլ նույնիսկ մեր այս պետություն-վարչախումբը, որևէ իրավունք չունի քու տունը որևէ ձևով «օտարելու» (խլելու): Ու եթե խլեց, ուրեմն անբարո ու անարդար բան է անելու:

Թեորեմ 1. Որևէ երկրում ինչքան շատ են անհատի մասնավոր ունեցվածքը հանրայնացնում, այնքան այդ երկրի բարոյականությունն ու սրանից բխող արդարությունը, ինչպես նաև մարդկայնությունը քչանում պակասում է:

Ողջ պատմությունը ապացուցում է,որ այս թեորեմն ստույգ է:

Ի՞նչ են – թալանն ու շորթելը

Թալանը մեկի մասնավոր ունցվածքը բռնի խլելն է, այսինքն, առանց այս ունեցվածքի տիրոջ թույլատրության: Այսինքն, թալանը մասնավոր ունեցվածքը բռնի սեփականացնելն է: Գողությունը նույնի գաղտնի սեփականացնելն է: Շորթելը մասնավոր ունեցվածքը խարդախությամբ սեփականացնելն է:

Ի՞նչ են հարկը ու մաքսը: Հարկը ու մաքսը թալան են կամ շորթել, լինեն սրանք ուղղակի, թե զարտուղի (այսինքն, այլ անուններով, օրինակ, ակցիզ, ավելացած արժեքի հարկ ևն) եթե սահմանվել են ԱՌԱՆՑ ՄԱՍՆԱՎՈՐ ՈՒՆԵՑՎԱԾՔՆԵՐԻ ՏԻՐՈՋ ԹՈՒՅԼԱՏՐՈՒԹՅԱՆ:

Անթույլատրելի հարկ ու մաքսը պիտի պարտադիր կոչվեն հարկ ու մաքսային թալան: Հարկ ու մաքսային թալանն իրագործողը միմիայն պետությունն է, որովհետև պետությունը սահմանադրության 60-րդ հոդվածով հայտարարել է, որ ինքը ունի հարկելու ու մաքս վերցնելու մոնոպոլ իրավունք:

Ուրեմն, մե´ր իսկ ծառաները» սահմանել են, որ իրե´նց իսկ տերերին թալանելու անհսկելի ու անպատիժ իրավունքը ունեն: Ընդ որում, եթե տերերը հանկարծ չհամաձայնեն թալանվելուն, ծառաներն իրավունք ունեն իրենց տերերին խստագույնս պատժելու, ընդհուպ մինչև տարիներով բանտ նստեցնելը: Սա այնքա´ն է անհեթեթ ու հակամարդկային (հակասեփականատիրական), որ մեկնաբանելու կարիք չունի:

Կուտակային հարկը քաղաքացիներից դրամ շորթելու օրինակ է, ինչն իրագործում է պետություն-վարչախումբը: Բարոյականության հիմնական նորմերից բխում է, որ միակողմանի հաստատած հարկ ու մաքսային թալանն ու դրամաշորթությունը անբարո են ու անարդար:

Ի՞նչ է պետությունը (նորից)

Պետությունը հենց վարչախո´ւմբն է, ինչը իբր մեր վարձու ծառան է:

Անհսկելի ու անպատիժ պետություն-վարչախումբը ավազակների մի անզուսպ ու կազմակերպված բանդա է, ինչի նպատակը աշխատողներին հարկ ու մաքսով թալանելն ու փող շորթելն է, ինչպես նաև, ժողովրդին կեղեքելն ու ճորտացնելը, որ սրանք հլու հնազանդ համակերպվեն, որ ծառաներն իրենց տերերին թալանեն ու կեղեքեն: Մեր ծառա-պետություն-վարչախումբն այս թալանն ու կեղեքելն անում է ժողովրդին համոզելով, որ իր բոլո´ր քայլերով գործում է իբր հանուն ժողովրդի բարօրության ու երջանկության: Սրա համար մեր այս ծառա-վարչախումբը գործում է քարոզչական խոշորագույն ստերով ու խարդախությամբ: Մեր այս ծառա-պետություն-վարչախումբը նախ ժողովրդին համոզում է, որ կան բաներ, ինչը ժողովուրդը ի´նքը չի կարող անի ու, հենց սրանց պատրվակով էլ ինքը պիտի ժողովրդից հարկ ու մաքս վերցնի (թալանի), որ այդ բաները անի: Սա պետություն-վարչախմբի գլխավոր սուտն ու խարդախությունն է: Մասնավորն ի վիճակի է պետության «արած» ամեն ինչն էլ անելու: Ի վերջո, երկրում արվող ամեն ինչն էլ հենց մասնավո´րն է անում (պետական որևէ չինովնիկի կամ չինովնիկների խմբի «հսկողությամբ»):

Թալանի պատրվակները

ա. Ներքին կարգ ու կանոնը հաստատելը: Սա իբր անում է մեր այս վարչախմբային ծառա-ոստիկանությունը: Առայժմ չի գրանցվել գոնե մի դեպք, երբ այս ծառա-վարչախմբի ու ժողովրդի հակամարտությունների ժամանակ մեր այս ծառա-ոստիկանությունը պաշտպանի ժողովրդի´ն, պաշտպանի մե´զ, և ոչ թե մեր այս ծառա-վարչախմբին:

բ. Արտաքին թշնամիներից ժողովրդին պաշտպանելը: Սա իբր անում է մեր այս ծառա-վարչախմբային բանակը: Բայց վարչախմբային բանակը վարչախմբի ու ժողովրդի հակամարտությունների ժամանակ միշտ պաշտպանում է մի´միայն վարչախմբին:

գ. Մեր այս ծառա-պետություն-վարչախումբը արդեն ու համարյա ամենուրեք, կրթության, բժշկության ու նաև զանգվածային լրատվության (ռադիոյի ու հեռացույցի) մեծագույն մասը, լրիվ կամ մասամբ, կենտրոնացրել է իր ձեռքը: Այժմ էլ պետություն-վարչախումբը անցնում է նաև ծառայական բիզնեսը (օրինակ, հասարակական տրանսպորտի բիզնեսը) իր ձեռը կենտրոնացնելուն:

Մեր այս պետական ծառա-վարչախմբի ծավալը, անընդհատ ու անշեղ, աճում է: Մեր այս ծառա-վարչախումբը երկրի ամենախոշոր գործատուն է: Ու պետություն-վարչախմբի ընտրական ռեսուրսը խիստ է մեծ, ինչը մեր այս ծառա-պետությանը դարձնում է մեր հարատև անբարո ու անարդար տերը:

Մեր այս ծառա-պետությունը ժողովրդի ոխերիմ թշնամին է մի´շտ, եթե անպատիժ, անհսկելի ու պաշտոններից անազատելի է:

Նվազագույն վարչախումբը (նորից)

Մտավորականությո´ւնը պիտի բացատրի ու համոզի մեր ողջ ժողովրդին, որ մեր իբր ծառա-պետերի խումբը, ինչքան հնարավոր է, քիչ ու թույլ լինի: Մեր այս ծառա-պետերի վարչախումբը չարիք է: Այս չարի´քը պիտի լինի նվազագույնը:

Բայց մեր մտավորականությունը, ի´նքը, չի գիտակցում, որ մեր պետերի այս անհսկելի, անպատիժ, ծավալուն ու ամենազոր ծառա-վարչախումբը չարիք է ու միշտ էլ չարիք կլինի: Ու չի գիտակցում, որ եթե չարիքը անխուսափելի է, ուրեմն, ինչքան հնարավոր է – թող քիչ ու անատամ լինի, այսինքն, լինի նվազագույնը:

Մի՞թե տարօրինակ չի, որ տերն իրավունք չունի իմանա իր ԾԱՌԱ-վարչախմբի իրենից խլած գումարների ծախսերը, բայց այս ԾԱՌԱ-վարչախումբն ամենայն իրավունք ունենա իմանալու իր տիրոջ, հենց մե´ր, հենց քաղաքացո´ւ բոլոր-բոլո´ր բանկային գաղտնիքները: Իսկ հիմա էլ այս ծառաները պիտի անցնեն թվային փողի, որ հսկեն իրենց տերերի բոլոր քայլերն ու լրիվ ճորտացնե՞ն իրենց տերերին, հա՞:

Ոստիկանների թիվը պիտի լինի չափազանց փոքր ու երբեք չպիտի համեմատելի լինի բանակի թվի հետ, ինչպես որ այսօր է: Մի՞թե աննորմալ չի՞, որ այսօր մեր իսկ «ծառաները» 30000-անոց ոստիկանական բանակ են կազմել (երբ երկրի բանակը հազիվ թե սրա կրկնակին լինի), որ իսկույն ճնշեն իրենց իսկ տերերի ցանկացած արդարացի պահանջը: Բա ծառան է՞լ դառնա իր տիրոջ տերը:

Մի՞թե տարօրինակ չի, որ մեր իսկ ծառա պետություն-վարչախումբը իր տերերից հարկ է խլում միայն այն պատճառով, որ այս տերերը տուն ունեն ու բոմժ չեն, կամ որ իրենց հալալ քրտինքով (օրինակ) ավտո են առել:

Կառավարությունը պիտի ընտրվի թափանցիկ դեմոկրատիայով, ուղղակի ընտրությամբ, առանց որևէ միջնորդության կամ միջակայության (վարչապետ, փոխվարչապետ ու մի քանի նախարարին, ոչ ավել, քան 6-7 հոգին, ոնց որ, օրինակ, Շվեյցարիայում): Դիտորդները ու ձայները հաշվողները պիտի լինեն տեղական հանրաքվեով ընտրած (օրինակ) շերիֆների պեսերն ու սրանց նշանակած մարդիկ:

Պիտի վերանա կուսակցական ցուցակներով ընտրելու անընդունելի մեթոդը, քանի որ սա լրի´վ-լրի´վ է հակադիր օրենքի առաջ հավասարության սկզբունքին ու հնար է տալիս, որ (կուս-առաջնորդի կամքով) նույնիսկ հանցագործն ընդգրկվի այդ ցուցակները: Այսինքն, ընտրությունները պիտի լինեն մեծամասնական, անցուցակ ու անմիջնորդ, ուղղակի:

Պիտի օրենք ձևակերպվի ու հանրաքվեով հաստատվի, որ ապահովագըրական ընկերությունները իրավունք ունեն ստեղծելու ոստիկանական մասնավոր ջոկատներ (համայնքայիններին զուգահեռ, որ մրցություն լինի), իրենց զենք ու զինամթերքով: Սրանց անհաջող գործունեության համար այս ընկերությունները պիտի պարտավոր լինեն փոխհատուցեն տուժող քաղաքացուն: Տույժի չափը պիտի որոշվի որևէ դատարանի աուդիտով:

Նույն ձևով, ապահովագրական ընկերությունները պիտի իրավունք ունենան ստեղծելու բանակային մասնավոր ջոկատներ, ընդհուպ մինչև դիվիզիաները (երկրապահի պես), իրենց զենք ու զինամթերքով, որոնց բանակային անհաջողության (պարտության) համար այս ընկերությունները պարտավոր լինեն փոխհատուցեն տուժող քաղաքացիներին: Տույժի չափը պիտի որոշի որևէ դատարանի աուդիտը: Այս ապահովագրական ընկերություններն ուղղակի շահագրգիռ կլինեն, որ բանակային միավորները արդար ու խղճով աշխատեն, թե չէ՝ հենց իրե´նք պիտի ստիպված վիթխարի տույժ վճարեն:

Ի՞նչ է սոցիալիզմը

Հենվելով Միզեսի ու Հայեկի աշխատանքներին, կպնդենք, որ հասարակական կարգը սոցիալիզմի որևէ տեսակն է, եթե իրագործվում է հետևյալ պայմաններից առաջին երկուսը: Իսկ եթե իրագործվում է նաև հաջորդ պայմանը, արդեն կարգը թունդ կամ վայրի կամ կատաղած սոցիալիստական է:

ա) շուկայական ապրանքների ու ծառայությունների փոխանակային ու կոնտրակտային ազատությունը փոխարինված է – շուկայի կենտրոնական պետական-վարչախմբի զգալի կամ լրիվ ռեգուլյացիայով.

բ) շուկայական մրցությունով տնտեսական բարիքները (նաև փողը) բաշխելու արդար ձևը փոխարինված է – պետական-վարչախմբի «սոցիալական արդարությունով», այսինքն, բաշխական «արդարությամբ», ինչը թալանչիական անարդարություն է.

գ) երկրի հողային տարածքի տնօրինողը (փաստացի՝ տերը), ինչպես նաև բոլորի համար պարտադիր քաղաքական գաղափարախոսության թելադրողը, այսպես, թե այնպես, կամ կենտրոնական իշանությունն է, արքան է, կրոնական վերնախավը՝ իր առաջնորդով, Գենսեկն է իր քաղբյուրոյով ու կենտրոնական կոմիտեով ևն, այսինքն, պետություն-վարչախումբն է:

Սոցիալական արդարություն կոչվածը թալան է, եթե իրագործվում է մեր ծառա-վարչախմբի միակողմանի սահմանած հարկ ու մաքսային թալանով (առանց հարկատուի համաձայնության): Այս սոցիալական արդարություն կոչվածը ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Է:

Այսօրվա կապիտալիստական համարվող բոլոր երկրները միմիայն մասնակի´ են կապիտալիստական, քանզի չնայած սրանց արտադրության միջոցները մասնավոր են, բայց սրանց արտադրանքի միմիայն մի մասն է մասնավոր, իսկ մնացած մասը խլում են մեր ծառաները, պետություն-վարչախումբը, այս սոցիալական «արդարություն» հաստատելու պատրվակով: Բարոյականության հիմնական նորմերից բխում է.

Օրենք. Թալանը ՄԻ´ՇՏ Է ԱՆԲԱՐՈ ՈՒ ԱՆԱՐԴԱՐ, ինչ ռոբին-հուդյան պատրվակով էլ որ մատուցվի: Ուրեմն, սոցիալական ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ կոչվածը բացահայտ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Է:

Այսօրվա կապիտալիստական կոչվող երկրների մեծ մասը կիսասոցիալիստական է: Սրանց «սոցիալական» թալանն անընդհատ շատանում է, սրանց պետական բոլոր ծառայությունների որակն անընդհատ է ընկնում ու գներն էլ շատանում են: ԱՄՆ-ի կրթական բոլոր հիմնարկների ծառայությունների գինը (վերջին մի քանի տասնամյակում) շատացել է մոտ երեք անգամ ու սրանց ծախսերի կեսը տալիս է հարկատուն: Դասավանդողները (թերևս) լրիվ են սոցիալիստ, իսկ հումանիտար կրթություն ստացողների ունակությունները խիստ են հեռու բավարարից: Միացյալ Թագավորության բժշկական «արդար» (ձրի) ծառայությանը միլիոնով ու ավել բրիտանացի է մի տարի հերթ կանգնած:

Սոցիալիզմն ու սոցիալիստական թալանը, թալանի մնացած բոլո´ր-բոլո´ր տեսակների պես, պիտի դատապարտվի ու օրենքից դուրս համարվի: «Սոցիալական արդարություն» կոչված հարկ ու մաքսային թալանի ցանկացա´ծ կիրառությունը պիտի համարվի քրեական առումով դատապարտելի:

Դեմոկրատիան մեծ մասամբ գարշելի է

Սոցիալիստական ու այլ թալանչի վարչախումբ-ծառաների ամենասիրելի ու ամենահզոր խայծ-քողարկությունը դեմոկրատիա (ժողովրդավարություն) կոչվածն է: «Դեմոկրատիա» ասելով, հասկանում են ա´յն կարգը, երբ հանրության ողջ կյանքը իբր հենց ժողովո´ւրդն է «վարում», իբր մի արդար հայրախնամ վարչախումբն ընտրելու միջոցով: Անծպտուն համարվում է, որ եթե դեմոկրատիան «իսկակա´ն է», այս ղեկավարությունն «դրախտային է ու իդեալական», որովհետև «ժողովուրդն (իբր) իմաստո´ւն է»:

Այս թեզերը սխալ են, քանզի անհնար է, որ «ժողովուրդ» կոչված վերացական հասկացությունը բան ղեկավարի: «Ժողովուրդն իմաստուն է» խոսքը նույնքան է անհեթեթ, ինչքան. «Ժողովուրդը փռշտաց, հետո քիթը սրբեց» կամ «Նախիրը պոչը թափ տվեց» խոսքերը: Ժողովուրդը երբեք էլ ոչինչ չի ղեկավարում կամ կառավարում ու երբեք էլ իմաստուն չի, որովհետև «ժողովուրդ» կոչվածը վերացական հասկացություն է: Դեմոկրատիան մի խարդախ հընարք է, ինչով փոքրամասն վարչախումբն իր թալանչիական կամքն է պարտադրում անհատներին: Եթե վարչախումբն անհսկելի է ու անպատիժ, դեմոկրատիա կոչվածն ա´նպայման է դառնում բռնություն:

Երբ դեմոկրատիան մեծամասնության ընտրած գործադիր, օրենսդիր ու դատական օրգանների կամ այլ կառույցներից մեկ-երկուսի (կամ բոլորի) անսահմանափակ (անհսկելի ու անպատիժ ու անօտարելի) իշխանությունն է, սա արդեն գարշելի բռնակալություն է:

***********

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՖԵՍՏԻ ՄԻՋՈՒԿԸ

ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ ԵՆՔ

Հայաստանը թուլանում է ոչ թե թուրքից կամ ադրբեջանցուց։ Թուլանում է ներսի թշնամուց ու հենց մե´ր խելքից։

Մեր գլխավոր թշնամին այն համոզմունքն է, թե. «պետությունը սուրբ է, պետությունը կփրկի մեզ»։ Իրականում պետությունը վարչախումբն է, ուրիշ ոչինչ: Մարդկանց այս խումբը, ում մե´նք ենք վարձել, ու վարձել ենք ընտրելով, վարձել ենք, որ դառնան մեր վարձու ծառան։ Բայց մեր վարձու ծառաների այս խումբն այսօր դարձել է մեր տերը, իսկ մեզ էլ դարձրել է իր ճորտը։

Ինչպե՞ս։ Շատ պարզ: Սա, առանց մեր համաձայնության, մեր գրպանից փող խլելու իրավունք է վերապահել իրեն։ Խլածի անունն էլ դրել է՝ հարկ, մաքս, տուրք, ակցիզ, ավելացրած արժեքի հարկ, գույքահարկ, անտեսանելի հարստության հարկ, կուտակային ևն, ևն։

Այնինչ, առանց քո համաձայնության քեզնից վերցրած փողի անունը միմիայն թալան է։ Ուրիշ անուն չկա´ խլածին։

ԲԱՐՈՅՈՒԹՅԱՆ 4 ՕՐԵՆՔԸ

Աշխարհի բոլոր հարուստ ու ազատ երկրները կառուցվել են այս 4 օրենքով։ Մենք խախտել ենք չորսն էլ։ Ահա դրանք:

1. Քո ունեցվածքը քոնն է։ Վերջ։ Ոչ ոք՝ ո՛չ հարևանը, ո՛չ պետությունը, ո´չ ոք իրավունք չունի ձեռք տալու քո տանը, քո հողին, քո փողին, քո բիզնեսին, եթե դու չես ուզում։ «Պետության գերակա շահ»-ի պատրվակով նույնիսկ մեկ քառակուսի սանտիմետր հող խլելը թալան է: Ուրիշին կտաս, թե՝ չէ, կապ չունի – թալա´ն է։

2. Միայն կամավոր պայմանագիր։ Ես ու դու ինչ-որ բան ենք փոխանակում, եթե միայն երկուսս էլ համաձայն ենք։ Ուժով, սպառնալիքով, խարդախությամբ՝ չի կարելի։ Մեր փոխանակությանը ուրիշը, մանավանդ պետությունը, խառնվելու իրավունքը չունի:

3. Սուտն արգելվում է։ Խոստումը դրժելը արգելվում է։ Շարքային մարդու սուտը վատ է։ Պաշտոնյայի սուտը՝ պետական դավաճանություն է։ Պաշտոնյան, լինի թեկուզ վարչապետ կամ նախագահ, ասեց ու չարեց, պիտի գործից ազատվի ու դատի տրվի, նո´ւյն վայրկյանին, առանց որևէ իմփիչմենտի: Եթե սահմանադրությունն արգելում է սա ու սրա պես բաները, ուրեմն, այդ սահմանադրությունը ժողովրդի թշնամին է։

4. Բոլորը հավասար են օրենքի առաջ։ Ոչ մի մոնոպոլիա։ Ոչ մի արտոնություն։ Ո´չ մի խոշոր աշխատավարձ: Ո´չ մի պարգևավճար։ Ո´չ մի թիկնապահ ու ավտոշարասյուն (հարկատուի հաշվին)։ Իմունիտետ կա միայն նիստի դահլիճում։ Դահլիճից դուրս եկավ՝ սովորական քաղաքացի է։

Եթե այս 4 կանոնը չկա, չկա ո՛չ բարոյականություն, ո՛չ արդարություն, ո՛չ տնտեսություն, ո՛չ մարդկայնություն։

Ի՞նչ ենք ունեցել 30+70 տարի. Սոցիալիզմ

Մեզ թվում է՝ մենք կապիտալիստական երկիր ենք։ Սխալ է։ Մենք ունենք պետական կապիտալիզմ + սոցիալիզմ։ Այսինքն, մի անբարո շիլաշփոթ։

Ապացույցները: Այսօրվա հարկը, մաքսը, ակցիզը, գույքահարկը ևն թալան են ու այս թալանը պետության մոնոպոլ թալանն է: ԿԲ-ն ունի փող տպելու, այսինքն, փող կեղծելու մոնոպոլիա։ Փողը կեղծելու հիմնական ձևերն են պետական պարտքերն ու փողի ինֆլյացիան, (տպելը), ինչի հետևանքը գնաճն է, ինչն էլ աննկատ ու խարդախ թալան է։ Աղքատը դառնում է ավելի աղքատ։

ՊԵԿ-ի գործունեությունը կենտրոնացրած պետական ռեկետ է։ ԿԲ-ն, ՍԴ-ն, ԲԴԽ-ն վարչախմբին ծառայող կառույցներ են, որոնք արդարության իմիտացիա են ստեղծում։ Նախարարություններն ու պետական այլ կառույցների 90%-ը ժողովրդին խանգարելու, հսկելու, կաշառք վերցնելու համար է։

Սա´ է պատճառը, որ գործունյա ու կանխատեսող քաղաքացին լքում է իր հայրենիքն ու հեռանում է երկրից։ Որովհետև այս համակարգում հաղթում է ոչ թե խելացին ու աշխատողը, այլ պետությանը հավատարիմ «ճարպիկը»։

*******

ՓՐԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՒԸ՝ ԿԱՐՃ

Մեզ փող է պետք, որ հզոր բանակ ունենանք։ Փող ունենալու համար պիտի թույլ տան, որ մարդիկ ազատ աշխատեն ու հարստանան։ Սրա համար պետությունը պիտի կրճատվի մինչև նվազագույնը։

Ուրիշ ճանապարհ չկա։ Կա´մ պետությունն է հարուստ, ազատ ու հզոր, կա´մ ժողովուրդը։ Երկուսը միասին չի լինում։

Հենց վաղվանից – 7 քայլ; ի՞նչ պիտի արվի

Սա ոչ ծրագիր է, ոչ սահմանադրություն։ Սա ուղղությո´ւն է, թիրա´խ է ու մտադրությո´ւն։

Քայլ 1. Նվազագույն պետություն: Պիտի լուծարվի ԱԺ-ն, ու մոտ 30-40 նախարարություն ու պետական խոշոր կառույցիցից 27-37-ը, օրինակ, ԿԲ-ն, ՍԴ-ն, ԲԴԽ-ն, ՊԵԿ-ը։ Թողնվի միայն տեղական դատարանները ու (օրինակ) Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարությունները։

Նաև պիտի վերանան (օրինակ) պաշտոնյաների խոշոր աշխատավարձերը, բյուջեի հաշվին տրվող պարգևավճարները, թիկնապահները, ավտոներն ու ավտոշարասյուները, խորհրդականները, բոլոր իմունիտետներն ու բոլոր արտոնությունները։

Քաղաքապետարանները լուծարելը վերացնում է սրանց այսօրվա տընտեսական կոռուպցիոն որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքները։ Այս իրավունքներից զրկվում են նաև համայնքապետարանները, ու սրանց տնտեսական գործունեության իրավունքները լրի´վ են տըրվում մասնավորին: Մնացած միայն վարչական ֆունկցիաները փոխանցվում են տեղական (խիստ սահմանափակ թվով աշխատող ունեցող) համայնքապետարաններին, տեղական հանրաքվեներին, ինչպես նաև այդ հանրաքվեներով ընտրվող շերիֆներին ու դատարաններին։ Սա առհավետ կվերացնի «ավտոկայանատեղի, աղբահանություն, գովազդային վահանակ ու սրանց պես այլ շինթույլտվություների մոնոպոլ ու «օբշակային» կոռուպցիան»:

Քայլ 2. Հարկերը՝ 0-10%: Փոքր բիզնես՝ 0% հարկ։ Միջին՝ մինչև 5%։ Մեծը՝ 10% համահարթ։ Գույքահարկ, կուտակային, ավտոմեքենայի հարկ՝ պիտի վերանա։ Հարկը միայն հանրաքվեով է սահմանվում։ Վերջին 25-30 տարին ընդունած «պետական» մոտ 40000 օրենքը, համարյա լրիվ, պիտի լուծարվի, որ շուկան ազատագրվի:

Քայլ 3. ԿԲ-ն փակվում է։ Դրամը մնում է, բայց դոլարը, եվրոն, ոսկին, կրիպտոն ազատ շրջանառվում են։ Մարդիկ իրե´նք են որոշում, թե ինչով վճարեն։ Արտաքին պարտք վերցնելը, բյուջեի դեֆիցիտ հայտարարելն ու ներքին պարտքն արգելվում են սահմանադրությամբ։

Քայլ 4. Զենքը՝ ժողովրդին: Քաղաքացու չափահասությունը սահմանվում է 21 տարեկանից: Ամեն չափահաս քաղաքացի զենք կրելու իրավունք ունի։ Թույլատրվում են մասնավոր ոստիկանական ընկերություններն ու «Երկրապահի» պես մասնավոր գնդերը կամ դիվիզիաները։ Վարչապետը կամ պրեզիդենտը «գերագույն գլխավոր հրամանատար» չի։ Զինվորականներն իրենք են ընտրում հրամանատարին։

Քայլ 5. Դատարանը՝ ժողովրդից: Քանի որ ԱԺ-ն չկա, օրենքները ստեղծվում են դատարանների նախադեպերով։ Դատավորին ու տեղական շերիֆին ընտրում ու հեռացնում է տեղական հանրաքվեն։ Ծանր հանցագործությունները՝ երդվյալ ատենակալներով։

Քայլ 6. Պետական գաղտնիքը վերանում է: Բացի ռազմական օպերացիաներից, պետությունը ոչ մի պետական գաղտնիք ունենալու իրավունքը չունի։ Զենքի պետական առևտուրը, բյուջեն, պետական բանակցություններն ու բոլոր պետական ակտերը բաց են։

Քայլ 7. Մեր մտածողությունը պիտի փոխվի: Պիտի հրաժարվենք 2 պատրանքից.

1. «Պետությունը սուրբ է»: – Չէ, պետությունը վարձու ծառա է։ Իսկ անհսկելի ու անպատիժ ծառան չարիք է ու թշնամի։

2. «Մի օր լավ առաջնորդ կգա ու կփրկի մեզ»: – Չի գա։ Քրիստոսակերպ փրկիչ չկա։ Կա´մ ազատ մարդ ու ազատ շուկա, կա´մ չկա ոչինչ, բացի կործանվելը։

Անցումային շրջանի անվտանգությունը

ա. Քաղաքացիությունը. ՀՀ քաղաքացիություն չի տրվում այն պետությունների քաղաքացիներին, որոնց հետ ՀՀ-ն պատերազմական կամ չկարգավորված հակամարտության մեջ է, կամ որոնց պաշտոնական դոկտրինը պարունակում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված նկրտումներ։ Այս պետությունների ցանկը հաստատվում է հանրաքվեներով։

բ. Սոցիալական վճարները. ՀՀ կառավարության բյուջեից նպաստ, թոշակ կամ այլ սոցիալական օգնություն ստանալու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները։

գ. Անշարժ գույքը. Օտարերկրյա քաղաքացիների ու ընկերությունների ՀՀ-ում հող ու անշարժ գույք ձեռք բերելու կարգը սահմանվում է միայն համաժողովրդական ու տեղական հանրաքվեներով։ Առանց համայնքի համաձայնության՝ հող ու անշարժ գույք ձեռք բերելու գործարքն առոչինչ է։

Իսկ հետո՞

Եթե սա անենք, 5 տարում Հայաստանը կդառնա այս տարածքի Շվեյցարիան կամ Լիխտենշտեյնը, կամ էլ՝ Լյուքսեմբուրգը։ Փողը Հայաստա´ն կգա, ոչ թե Հայաստանից կփախնի։ Բանակը կդառնա պրոֆեսիոնալ, որովհետև փող կլինի։

Եթե չանենք, 10-15 տարի հետո Հայաստան անունով պետություն քարտեզի վրա չի լինի։ Ու մեղավորը թուրքը չի լինի։ Մեղավորը մե´նք կլինենք, մե´նք, որ վախեցանք մեր իսկ ստեղծած հրեշին (պետությանը) սանձենք ու ստիպենք, որ մնա մեր վարձու ու հլու հնազանդ ծառան, ոչ թե դառնա մեզ թըշնամի մի թուրք։

Ընտրությունը քո´նն է, քաղաքացի´։ Կա´մ հզոր պետություն ու անզեն, աղքատ ու ճորտ ժողովուրդ, կա´մ նվազագույն պետություն ու հարուստ, զինված, ազատ ժողովուրդ։ Երրորդ տարբերակ – չկա։

Քաղաքացի է´լ չկա: Կա միմիայն իրավազուրկ ճորտ: